Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ինչո՞ւ հաթաթայով

Ինչո՞ւ հաթաթայով
19.10.2012 | 13:46

Կրկին ակտիվացած Օսկանյանի ֆոնին անչափ հետաքրքիր էր վերջինիս փաստաբանի հայտարարությունը, որը, մի տեսակ, աննկատ մնաց: Տիգրան Աթանեսյանը, ոչ մեկ, ոչ երկու, «սպառնացել» է, թե Հանթսմանը կխոսի և այնպես կխոսի, որ մեզանում ամպրոպ, կարկուտ, ձյուն, տեղ-տեղ մերկասառույց կլինի, և «շատ հետաքրքիր հետևանքներ կունենա որոշ մարդկանց համար»:
Լավ, ընդունենք, որ Օսկանյանի «գործը» քաղաքական ատաղձ ունի, և եթե շատ անկեղծ, ապա, ասենք, որոշակի մտահոգություն գուցե և եղել է, որ դրսից «բաբաթ» ֆինանսավորվող «Սիվիլիթասը» հնարավոր է և «արաբական գարունի» գեներացիա իրականացներ (մի հլը նայեք` Ռուսաստանում ՈՒդալցովին ինչ են անում, էլ չենք ասում` USAID-ի մասին) Հայաստանում, որը գտնվում է «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» ստարտային վիճակում` տարածաշրջանային` Սիրիա-Իրան պայթյունի ուղիղ էպիկենտրոնում:
Այսպիսով, «ընդունելով», որ հայաստանյան իշխանությունները քաղաքական խնդիրներ են լուծում, հարց. ի՞նչ խնդիր է լուծում հայոց իրավաբան-փաստաբանը, երբ հաթաթա է տալիս, որ գիտեք` հրես Հանթսմանը կխոսի, ու դուք կիմանաք:
Կներեք, ո՞վ է Հանթսմանը: Այլ երկրի քաղաքացի՞: Իրավունք ունի՞ նա այնպես խոսելու մեզանում, որ մենք, էլ առավել «որոշները», վախից մեռնենք (հետո էլ ասում են` օտարապաշտությունը մեզանում գենետիկ ատաղձ ունի։ Ո՜չ, մեր ենթագիտակցական ողջ դաշտն է խցանված դրանով, այնպես որ փաստաբանը կարող է նման մոդիֆիկացիաներ ունենալ):
Շարունակենք:
Հանթսմանն Օսկանյանին և նրա «տիրոջը» սիրուն աչքերի համա՞ր է այդքան փող տվել, դրանից առաջ էլ իր մորմոնական կազմակերպությունը բերել Հայաստան, լիքը բարեգործություններ իրականացրել: Թե՞ իր սեփական շահերն ուներ և փորձում էր իր «տիրապետությունը» տարածել մեզանում, ըստ նույն արևմտյան «պրոյեկտների»` Հայաստանը աշխարհի համար դարձնելով այնպիսի վայր, որտեղ կարելի է շատ հարցերի շուրջ պայմանավորվել աշխարհի հզորների հետ` հաշվի առնելով Հայաստանի դիրքային և էներգետիկ (հոգևոր առումով) առավելությունները:
Եվ հետո, ինչո՞ւ հաթաթայով, երբ հարգարժան փաստաբանը կարող էր միանգամից «ագլասիտ» անել «վես սպիսոկ», այն է` հրապարակել Հանթսմանի ջախջախիչ հայտարարությունը միանգամից, մանավանդ որ այն արդեն ուղարկվել էր «Սիվիլիթասին»:
Թե՞, ինչպես ԲՀԿ-ամերձ փորձագիտական շրջանակները, Օսկանյանի «կրակը» վառ են պահում, փորձում են Ծառուկյանի` նախագահականում տված խոստումը ձգել-ձգձգել մինչև ԱՄՆ ընտրությունների ավարտ, երբ կիմացվի` մորմոն-հանրապետական Ռոմնի՞ն է ընտրվում, թե՞ դեմոկրատ Օբաման, ու թե այնպես ստացվի` Ռոմնին ընտրվի, Օսկանյանին թագադրեն որպես թեկնածու, Ծառուկյանին ճնշեն` ոնց պետք է, Հանթսմանն էլ կապույտ եզրաշերտով ափսեն վերցրած գա, ինչ պետք է «բերի» ու ասի այն, ինչի հաթաթան տվեց ու «վախեցրեց» հայոց աշխարհին միստր փաստաբանը` Օսկանյանից:
Իսկ հիմա մենք «փաստենք բանը».
ա) ամերիկյան ընտրություններում հաղթելու է Օբաման (պատրաստ եմ գրազ գալու ցանկացած մեկի հետ` ցանկացած գնով։ Ի դեպ, այս առնչությամբ գրազը ես «կրել» եմ նաև Օբամայի առաջին ընտրության ժամանակ), թե ինչու կհաղթի` մեկ այլ նյութի թեմա է:
բ) Համապատասխան «տեղից» չեն թողնի Ծառուկյանը երկար մանևրի, և կարծում ենք, մինչև ամերիկյան ընտրություններ, Ծառուկյանը կասի` ում է սիրում, ումով է սիրում, ինչու է այդքան ու այդպես սիրում:
Որպես «նախագահ ջան»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ