Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ճառդ ո՞վ է գրել

Ճառդ ո՞վ է գրել
19.10.2012 | 13:14

«Լևոն Տեր-Պետրոսյանին համակրում է հարցվածների 1/3-ը։ Գրեթե նույնքան` Ռոբերտ Քոչարյանին»,- երեկ կրկին իր հարցումների տվյալներն է ներկայացրել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ նախկին նախագահների նկատմամբ հակակրանքը մեծ է, իսկ նրանք, ովքեր ո՛չ նախկին նախագահ և ո՛չ էլ նախկին պաշտոնյա են եղել, ժողովրդի համակրանքին են արժանացել: Օրինակը, ըստ սոցիոլոգի, Գագիկ Ծառուկյանն է` 90 տոկոս դրական, տասը` բացասական արդյունքով:
«Ընենց բան չկա, որ վրիպում է մեր աչքից: Դա թույլ է տալիս տվյալ թեկնածուի PR-ով զբաղվողների խմբին ճիշտ կողմնորոշվել, ճիշտ խոսքեր օգտագործել: Եթե այդպես չէ, ուրեմն դու թնդանոթներով փորձում ես ճնճղուկների որս կազմակերպել: Միայն իշխանական թեկնածուներն են գիտական սկզբունքներով շարժվում, մյուսները` իրենց քմահաճույքներով ու պատկերացումներով»,- նշել է սոցիոլոգը` շարունակելով. «Երբ հարց ես տալիս` էս ճառդ ո՞վ է գրել, ասում են` ես: Բայց ո՞նց կարելի է մի ճառով և՛ ֆերմերների, և՛ ակադեմիկոսների, և՛ մասնավորի առջև ելույթ ունենալ»: Ադիբեկյանը շատ ձայն ստանալու ակնկալիք ունեցողներին հորդորում է ոչ թե միտինգ անել, ցուցապաստառներ կպցնել, մեծ-մեծ ծրագրեր գրել, այլ «մոտենալ մարդկանց գիտակցությանը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ