ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Էլի անհարմար բան ստացվեց

Էլի անհարմար բան ստացվեց
16.10.2012 | 12:06

Հայոց քաղաքական դաշտում շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում վերից վար: Դեռ չէր չորացել Ծառուկյան-Հեֆերն հանդիպման, Հյուսիսայինում Հեֆերն պարի թանաքը, մեկ էլ ու լսվեց պայթյուն` արևմտյան «ֆրոնտում»: Խոսքը «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տանդեմում տեղի ունեցողի մասին է: Չէ, մի ասեք, Րաֆֆին, բեղերից ազատվելուց հետո, անկանխատեսելի է դարձել. մինչ այդ էլ նա այնպես ոչինչ, չնայած «բեղերից» հետո լրիվ այլ վիճակ է:
Պատահաբար կապ չե՞ք տեսնում Հեֆերնի` Ծառուկյանի հետ հանդիպման և այդ տանդեմում այդքան հզոր պայթյունի միջև: Չե՛ք տեսնում:
Ա՛յ-ա՛յ-ա՛յ. «զնաչիտ» բան չեք հասկանում «դավադրությունների տեսությունից»: Իսկ չե՞ք կարծում, որ ինչ-որ մեկին պետք էր ցույց տալ, որ ապարդյուն են միստր Հեֆերնի «պախաժդենյաներն» ամենուրեք` էլ առավել սիմվոլիկ նշանակության Հյուսիս (Հյուսիսային պողոտան նկատի ունենք), այն է` ռուսիստական ուժի համարում ունեցող Ծառուկյանին հյուր լինել անձամբ` «կանյաչնիում», բարևել նրան մի տեսակ շատ թեքված:
Կարծում ենք` արևմտյան «ֆրոնտում» տեղի ունեցած պայթյունով սևով սպիտակի վրա հասկացվեց. դուք ձեր արևմտացիքին չեք կարողանում «պրիվեստի վ պորյադոկ» (եթե մենք չենք օգնում), էլ ուր եք մտել «հյուսիսային» դաշտեր: Հլը տեսեք` «արևմտյան» ինչքան անկանխատեսելի տղերքի վրա է ձեր «ստավկան», հլը տեսեք` ինչպե՜ս վայրկյանների ընթացքում նրանք կարողացան փոշիանալ` փոշիացնելով և՛ ձեր փողերը, և՛ «գաղափարները». էլ չենք ասում հույսերը, որպես այլընտրանքային խաղացողների:
ՈՒ որ արևմտյան «ֆրոնտում» ենք, իմա` կալի վրա, արագ հիշենք նաև, որ այդ «ֆրոնտում» նույն Արևմուտքը «զրկվեց» նաև իր «մույս» այլընտրանքային խաղացողից` Վարդան Օսկանյանից: Ո՞Ւմ հույսին մնաց միստր Հեֆերնը: Ճի՛շտ եք: Սերժ Սարգսյանի: Մենք էլ է՛դ ենք ասում: ՈՒ նույնիսկ չենք հիշում Տիգրան Առաքելյանի (ասա` ա՛յ իշխանություն, ինչու ես էդ էրեխեքին պահում բանտերում, բաց թող` տուն գնան, էլի) գրած իսկապես քննության չդիմացող նամակը, որով վերջինս հարցնում է, թե միստր Հեֆերնն էդ ինչ ընտրովի պաշտպանություն է իրականացնում` չնկատելով տարիներ շարունակ բանտերում նստած իրենց:
Պարզապես ասենք, որպեսզի այս ամենից միստր Հեֆերնն իրեն վատ չզգա, նույնքան արևմտամետ վարչապետի ձեռքով մասամբ «գոու հոմ» արվեց պարոն Կովալենկոն` ՌԴ դեսպանը, այն է` նաև Ռուսաստանը, վերջինիս հետ ստորագրելով «Հայրենակիցներ» ծրագրի կասեցմանն առնչվող համաձայնագիր:
Փաստորեն, ոնց իրենք` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, մեզ «փաթեթով» ասել էին` «պետք ա՞ խառնվենք», ու շատ արագ էլ «խառնվեցին», նույնպիսի «փաթեթով» էլ իրենց կարծես ասվեց` «չէ, լա՜վ ա»:
Կամ ավելի ստույգ` «տո՛, լա՜վ է»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ