Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Էս ի՞նչ է անում»

«Էս ի՞նչ է անում»
08.10.2012 | 17:42

Վարդան Օսկանյանի «գործը» հարազատ կուսակցության համար նոր խնդիրներ է ստեղծել: Ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, ԲՀԿ-ում հակասությունների ալիք է բարձրանում: Ոմանց սրտով չէ, որ նիստից Գագիկ Ծառուկյանը բացակայել է, մյուսները երկրորդ նախագահի «պահով» կամուկացի մեջ են, իսկ կուսակցության գործարար հատվածն այս անորոշությունից ավելի է անհանգստացած: Վերջիններիս «օդ ու ջրի» պես անրաժեշտ է լինել իշխանության հետ: Մասնավոր զրույցներում նրանք նեղսրտում են. «Էս ի՞նչ է անում, վաղը կարող ա մեր եղած-չեղածն էլ քաղաքական խաղերին տանուլ տանք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ