Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Շփոթե՞ց, թե՞ դիտմամբ շփոթեց

Շփոթե՞ց, թե՞ դիտմամբ շփոթեց
04.10.2012 | 14:11

«Հայոց համազգային շարժում» խմբակցության…չէ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության տեսակետը բյուջեի կատարողականի վերաբերյալ կներկայացնի Արամ Մանուկյանը», -այսօր, ԱԺ հերթական նիստում, ասել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը` դահլիճում նստածների ժպիտը շարժելով:

Իսկ գուցե Արգամիչը դիտմա՞մբ է լեզվի սայթաքում թույլ տվել, ցանկանալով ավելորդ անգամ հիշեցնել, որ խորհրդարանական կոնգրեսում եղանակ ստեղծողն ու պատվիրողը ՀՀՇ-ն է:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ