Տիգրան ՈՒրիխանյանը բավականին երիտասարդ է, հետևաբար` շատ էմոցիոնալ, ուստի շտապողականություն է դրսևորել` նման կերպ արձագանքելով «Իրատես de facto» թերթի հոդվածին: Նախ, լինելով ԲՀԿ մամուլի խոսնակ, պետք է լավ տեղեկացված լիներ, որ Գագիկ Ծառուկյանի և Բարսեղ Բեգլարյանի միջև որևէ հակասություն գոյություն չունի, այլ ինքն է փորձում սխալ մեկնաբանություններով արհեստական խնդիրներ ստեղծել: Իսկ թե ինչ մրցակցության մեջ է մտել ԲՀԿ-ն երկրի վարչապետի հետ, որ առիթը բաց չի թողնում նրան քննադատելու, դա այլ խնդիր է: Ինչ վերաբերում է երկրում վարկանիշ ունենալուն և բարեգործական գործունեությանը, Բարսեղ Բեգլարյանը երբևէ չի գովազդել իր արածը` չունենալով քաղաքական առաջընթացի նպատակներ, ինչպես ունեն շատերը, ինչի համար էլ ծախսում են գրոշներ և ի լուր աշխարհի կոկորդ պատռում: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուրը համարձակություն պիտի ունենա խոստովանելու երկրի տնտեսական ծանր վիճակի համար մեղքի իր բաժինը և հետո միայն քննադատի կեցվածք ընդունի:
«ՖԼԵՇ» ՍՊԸ-ի մամուլի ծառայություն