Սեպտեմբերի 5-ին ժամը 12-ին աշխատանքները սկսեց ԱԺ արտահերթ նստաշրջանը, օրակարգում ունենալով 2004 թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու հարցի քննարկումը:
Արտահերթ նստաշրջանի ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց թիվ 1 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` պատգամավորական լիազորությունները կասեցնելու մասին հայտարարությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ