Արցախում գործող ՀՅԴ 7 կոմիտեներից չորսը որոշել էին նախագահական ընտրություններում աջակցել Վիտալի Բալասանյանին, իսկ երեքը` չեզոք մնալ: Սակայն ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն, Հրանտ Մարգարյանի թելադրանքով, ընդունել է տեղական մարմինների կամքին հակառակ որոշում: Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի որոշումից հետո Ստեփանակերտի քաղաքային և Մարտակերտի շրջանային կոմիտեները որոշել են պաշտպանել Վիտալի Բալասանյանի թեկնածությունը և անվստահություն են հայտել ԿԿ-ին: Մյուս կոմիտեներում դեռ շարունակվում են քննարկումները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ