Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Լևոնն էլ կօգնի

Լևոնն էլ կօգնի
13.07.2012 | 03:45

Ընդդիմադիր դաշտը միասնական թեկնածուի փնտրտուքի մեջ է: Այս հարցում նրանց կօգնի Սերժ Սարգսյանը: Որ խաղի մեջ մնան թե՛ Քոչարյանը, թե՛ Լևոնը, թե՛ Օսկանյանը, թե՛ Ծառուկյանը: Կասկածո՞ւմ եք: Իզո՜ւր: Լևոնն այս խաղում պետք է, որ բազարի դաշտն անսահմանափակ «ընկերության» վերածվի, ու այնտեղ որևէ մեկի լոտը որոշիչ չլինի: Ինչն առաջին հերթին ձեռնտու է Սերժ Սարգսյանին: ՀԱԿ-ն էլ իր հերթին լավ տորգ կանի թե՛ Սերժի (հանգի՜ստ, սիրելի ՀԱԿ. այդ Սերժն էր, չէ՞, որ խորհրդարանական ընտրությունների օրվա ավարտին ձեզ տասնհինգ հազար ձայն «նվիրեց», որ կարողանաք թափանցել ԱԺ-ի կոմֆորտ աթոռակներ), թե՛ փողատեր ԲՀԿ-ի հետ: ՈՒ պարոն ՀԱԿ-ը առանց այն էլ «ամառային» մեր գլուխը կտանի իր միակ ու անմոռանալի Լևոն-թեկնածուով, որ բազարի վերջում պաշտպանի ԲՀԿ-ի թեկնածուին: Որը, այո, չի լինի Քոչարյանը: Այո, այս ընտրություններում Քոչարյանը չի առաջադրվի: Քոչարյանի իդեա-ֆիքսն ընդդիմադիր կոնգլոմերատ ստեղծելն ու նրա միջոցով 13-ի ընտրություններից հետո վարչապետ կարգվելն է: Ասել է` Ռուսաստանին, իրականում` Պուտինին, իր «ունեցած» հասարակական մեծ աջակցությունը ցույց տալն է, որպեսզի ստանա Պուտինի աջակցությունը ևս` վարչապետ դառնալու գործում, ինչի խոստումը Պուտինից ստացել է:
Դե, ՀԱԿ-ը մեռնի էլի, որ իր պայքարի արդյունքում Քոչարյանը պետք է վարչապետ դառնա: ՈՒ կմեռնի: Որովհետև անչափ դժվար է պատկերացնել Ստեփան Դեմիրճյանին` նման վարչապետով, 27 տեսած պառլամենտի դահլիճում: Նիկոլի մասին լռում ենք: Ջհանգիրյանն էլ, հաստատ, էնպես ոչինչ (27-ի գործը վզից կախ): Իսկ Բագրատյանին Եվրոպան հեռու կպահի Քոչարյանից: Լևոն Զուրաբյանը կմնա միայնակ, ու Քոչարյանը նրան հաստատ ռենտգեն ապարատ կնվիրի, որ իրեն «լյա՛վ» տեսնի:
Մնացածների մասին չենք էլ խոսում, որովհետև մինչ այդ թե՛ Պետրոս Մակեյանը, թե՛ Սոս Գիմիշյանը, թե՛ Էմանուել Գասպարյանը դուրս են գալու ՀԱԿ-ից:
«Մույս» միասնական թեկնածուն Օսկանյանն է: Ես չե՛մ հասկանում` ինչո՞ւ եք հռհռում: Որովհետև Տեր-Պետրոսյանը նո՞ւյնպես իր երբեմնի ԱԳ փոխնախարարի վրա ծիծաղում է: Որովհետև: Բայց դե, մյուս կողմից էլ` «լվացքի, ժավելի, պարանի» մեջ խառնված, օտար երկրի նախկին քաղաքացին (բա ամերիկահպատակ կի՞նը` Նանին, որ Դիլիջանում մանկապարտեզ է օկուպացրել)` ԱՄՆ-ում ոսկերչական արհեստով վիլլա գնած մարդը, կարո՞ղ է նախագահ դառնալ: Միասնական թեկնածու հաստատ թող դառնա, ոչ մեկին չի խանգարում, եթե չասենք` խիստ օգնում է: Բայց ներքաղաքական «բում» սարքել Օսկանյանով, ինչպես 2008-ին Լևոնի ժամանակ եղավ, «никогда»: Սրա համար է Լևոնը մտքում հռհռում Օսկանյանի վրա:
Մնաց Ծառուկյանը: Որպես միասնական թեկնածուի վառ արտահայտություն: «Պալաչից» պետք է հարցնել այս տարբերակի հնարավորությունը: «Պալաչն» արեց այն, ինչ ոչ մեկը չարեց. Կոտայքի «գեներալ-գուբեռնատոր» Ծառուկյանին նա ասաց` էլի «ասող» կա: ՈՒ դա ինքը` «Պալաչը» չէ: «Ասել» է` ջարդեց Ծառուկյանի միֆը, «փշրեց դափնին, ընկավ կոլոմնան»: Պրծ: «Տեխնիկապես անհնար 44 ստորագրությունների» վերաբերյալ «մեր հեղինակավոր» կարծիքը կարտահայտենք մեկ այլ անգամ:
Լևոնը Սերժին կօգնի նաև Ղարաբաղի հարցում: Եվ ընդհանրապես, Լևոնը ԲՀԿ-ի փողերով կազմակերպած միտինգներով շատ պետք է երկրին: Տեսնո՞ւմ եք` ինչ էմիսարիատ է Հայաստան մտնում-դուրս գալիս: Ճի՛շտ եք, միշտ է այդպես եղել, բայց էս անգամ Իրանի ու Սիրիայի հարցն ահավոր նրբացրել է Ղարաբաղի խնդիրը:
Լևոն-ԲՀԿ տանդեմը կստիպի, որ Սերժը զիջումների չգնա. իր դուռը եկած եվրո-ռուսիո էմիսարներին էլ ասի` մի հլը էս պատուհանից նայեք` ի՜նչ է հանում ընդդիմությունն իմ գլուխը. հեշտ չիմանաք` էն Լևոնի կողքին կանգնած բոյ-բուսաթով, բիլակով տղին տեսնո՞ւմ եք, Գագոն է, «Պալաչից» հալածված չիմանա՜ք, ինքը հինգ հարյուր հազար («hi», միսիս և միստր ԲՀԿ-ականներ` պետպատվերի շրջանակում) ձայն է ստացել, ես հո չե՞մ կարող հենց էնպես վերցնել ու Ղարաբաղը ծախել. հե՜չ չեմ կարող, հե՛չ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ