Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Դե մի գործ տվեք, պրծեք, էլի

Դե մի գործ տվեք, պրծեք, էլի
13.07.2012 | 03:34

Խորհրդարանական ընտրություններում իր պարտությունը «որոշակի ձկների ու մկների» գոյությամբ պայմանավորող Վիկտոր Դալլաքյանի հետ օրերս Ղարաբաղում (նախագահի տիկնոջ մոր հոգեհանգստի ժամանակ) Սերժ Սարգսյանը շուրջ տասը րոպե «առանձնազրույց» է ունեցել:
Բանն այն է, որ Վիկտորին նախագահական ընտրություններից հետո խոսք էր տրվել, թե կղեկավարի քաղաքացիական ծառայության խորհուրդը: Սակայն այդ պասաժը չկայացավ: Ինչպես շատերի, այնպես էլ նրա հարցը տեղափոխվել է 2013 թ. նախագահական ընտրություններից հետո, քանի որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում շարժել «իշխանական բուրգը»` կտրուկ շարժումներ անելով:
Մինչև նախագահական ընտրություններ Վիկտորին մի միջանկյալ պաշտոն կտան: Չի բացառվում` նախագահի խորհրդականի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ