09.01.2013|
16:00
«Բոլորն են խոսում փոփոխություններից, բայց համակարգային փոփոխությունների մասին խոսում եմ միայն ես: Քաղաքական դաշտը բավականին մաքրվեց, բայց երբ խոսում են ընտրությունների մրցակցային չլինելու մասին, ապա ես ասում եմ, այո, մրցակցային չէ, քանի որ դժվար է մրցակցել ինձ հետ: Այս ընտրություններից իմ ակնկալիքն այն է, որ, ստանալով բարոյական լծակներ, կանեմ տասն անգամ ավելի, քան հիմա կարողանում եմ ասել:Եթե մենք մարդկանց համոզենք, որ ընտրելու պահին ինքն էիշխանությունը, շատ բան կփոխվի: Պատմության մեջ կարևոր է երկրորդական չլինել», - «Հայացք» մամուլի ակումբում լրագրողներին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ, ով ավելի քան համոզված է` «առանց Հայրիկյանի Հայաստանը պատկերացնել չի լինի»: