11.02.2013|
18:07
Թեև ՀԱԿ-ը վերածվում է կուսակցության, սակայն խմորումները, որոնց մասին խոսել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, դրանով չեն ավարտվում: Հիմա իրական հակասությունների ալիք է բարձրացել ՀՀՇ-ական ու դրան մերձ շրջապատի մարդկանց միջև: Մեր աղբյուրի պնդմամբ, Տեր-Պետրոսյանի նպատակն է նոր կուսակցության մեջ համախմբել բոլոր ՀՀՇ-ականներին, ուստի պետք է ՀՀՇ-ն տարրալուծվի նոր կուսակցության մեջ: Սակայն այս սցենարին կողմ չեն այդ կուսակցության որոշ անդամներ, իսկ «ամենամեծ» ընդդիմադիրը ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանն է, ում համար սա, բնականաբար, նշանակում է դիրքերի «խարխլում»: