19.06.2012|
00:45
Հաշմանդամները պետության հովանու ներքո են։ Սա, ինչպես կասեր Օստապ Բենդերը, «բժշկական փաստ է»` ամրագրված ՀՀ Սահմանադրությամբ։ Ամբողջ հարցն այն է, թե ով է բռնում «պետության հովանին»։ Այսինքն, ինչ ձեռքերում է այն` մաքուր ու ճերմա՞կ, թե՞ մոխրագույն և քիչ աղտոտ։ Այո՜, բարձր բարոյական հատկանիշներ են պահանջվում սույն բնագավառում աշխատող մարդկանցից։ Եվ ահա, հայրենի կառավարությունն այս ամենը կարգավորում է օրենքով։