ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միջնադարյան շուն

Միջնադարյան շուն
04.04.2024 | 09:05

18 հունվարի, 2022 թ.

Քրիստոսի արձանի շուրջ ծավալվող քննարկումները ստիպեցին, որ նորից գնամ ինձ ծանոթ քանդակագործ-արձանագործի մոտ՝ խորհրդակցելու։ Նրան գտա մի թղթի վրա կռացած՝ ինչ-որ էսքիզ խզմզելիս։ Մատիտը տեղավորեց ականջի հետևն ու ոգևորված շփեց ձեռքերը.

- Ամեն ինչ փայլուն է ստացվում, ինչու՞ ես եկել։

- ՈՒզում եմ հասկանալ, թե էդ ի՞նչ արձանի մասին են բոլորը խոսում։

- Քրիստոսի արձան պիտի սարքենք, ես էլ եմ մասնակցելու մրցույթին։ Տես, արդեն էսքիզը ավարտում եմ։

- Հիմա դա էդքան անհրաժե՞շտ էր։

- Դուք չեք հասկանում, արձանը պիտի խորհրդանշի մեր տեղական Քրիստոսին։ Բայց դա չի բարձրաձայնվում, որ համը չհանեք։

- Տեղականը ո՞րն է։

- Հլը հիշի, ո՞վ էր շարունակ իրեն համեմատում Քրիստոսի հետ, ո՞վ էր մարգարեություններ անում ու սաղմոսներ ասում։

- Մի տեսակ չեմ հիշում։

- Պարտավոր ես հիշել։ Ո՞վ վանեց խավարը մեր աշխարհից ու մեզ պարգևեց լույսը զվարթ։ Ո՞վ մոմ վառեց ու վառեց հավատի կրակ։

- Սպասի հլը, էն որ պրոսպեկտի վրա հավատի կրակ վառեց ու վրան խորովա՞ծ արեց։

- Հա։

- Այ, որ ասեցիր, սկսեցի գլխի ընկնել, բայց ուրիշները ո՞նց են իմանալու, թե էդ ինչ Քրիստոս ա։

- ՈՒրիշների համար հուշող բաներ եմ նկարել էսքիզի մեջ։

- Ի՞նչ բաներ։

- Օրինակ՝ ուսապարկ։ Արձանը կլինի ուսապարկով։

- Բայց դա գռեհիկ անախրոնիզմ է։

- Ոչ մի անախրոնիզմ էլ չկա, դա քո իմացած ուսապարկը չի։

- Բա ի՞նչ ա։

- Խուրջին։

- Խուրջի՞ն։

- Հա, միջնադարում մարդիկ խուրջինով էին ճամփա գնում, դա էր նրանց ուսապարկը։

- Դու համոզվա՞ծ ես, որ խուրջինից գլխի կընկնեն, թե ում ես նկատի ունեցել։

- Ես ապահովության համար մի հատ էլ շիշ բռնող եմ նկարել։

- ՈՒ ասում ես, որ դա անախրոնիզմ չի՞։

- Մի վախեցիր, նրա ձեռքին ոչ թե շիշ է լինելու, այլ տիկ։

- Ո՞նց թե՝ տիկ։

- Որովհետև միջնադարում ճամփորդները տիկերով էին ջուր տանում։

- Միևնույն է, չհամոզեցիր։ Ախր մեր կյանքը շան կյանք ա, իսկ դրանք արձանների վրա միլիոններ են ծախսում։

- Հենց նոր ինձ հրաշալի միտք տվեցիր։

- Ի՞նչ միտք։

- Որ ասեցիր շան կյանք, հիշեցի, որ նրանց հետ շուն էլ կար։ Տես, շիշ բռնողի կողքը մի քիչ տեղ ա մնացել, հիմա մի հատ շուն կնկարեմ։

- Միջնադարյա՞ն շուն։

- Անպայման։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ