Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Այդ հարցն այլևս չունի որևէ իրավական հիմք

Այդ հարցն այլևս չունի որևէ իրավական հիմք
04.11.2023 | 06:54

«Անկլավ» կոչվածները, որոնք բացահայտ ապօրինի փորձ է արվում հանձնել ադրբեջանցիներին, ունեն ռազմական առանցքային նշանակություն. այդպիսիք առնվազն այս փուլում պետք են ոչ թե մարդկանց բնակեցնելու, այլ ռազմական շահեկան հենակետեր կահավորելու համար (թե բա՝ հիմա մարդ չի ապրում, ինչի՞ են պետք): Պետության տարածքն էլ որոշվում է ոչ թե զուտ գիտահանրամատչելի հանրագիտարաններով ու այլ դոկտրինալ կամ սիրողական աղբյուրներով, այլ նորմատիվ իրավական փաստաթղթերով, իսկ դրանց համաձայն՝ այդպիսիք կարող էին որոշակի չափագրումներից հետո հանձնվել միայն համարժեք տարածքի դիմաց, ինչը չի արվել ժամանակին, ուստի այդ հարցն այլևս չունի որևէ իրավական հիմք:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3451

Մեկնաբանություններ