ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դիտմամբ բզբզում են

   Դիտմամբ բզբզում են
06.09.2023 | 13:58

Կարդացի, որ Նիկոլի թերթում գրել են, թե Հայաստանում տեղի են ունենալու հայ-ամերիկյան զորավարժություններ։

Ես էլ մինչև հիմա կարծում էի, թե զորավարժությունների համար առնվազն զորք է պետք։ Պարզվում է՝ սխալվում էի, կարելի է առանց զորք զորավարժություններ անել։

Բա ո՞նց հասկանամ, թե ո՞նց են անելու հայ-ամերիկյան զորավարժություն, եթե Հայաստանում ամերիկյան զորք չկա։

Ոնց որ, դիտմամբ բզբզան։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ