ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանին՝ հայտնել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Բադասյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 306-րդ հոդված)։ ԱԱԾ միջնորդել է դատարանին՝ Բադասյանին կալանավորելու համար։
Պապիկյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։
Երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցերին պատասխանելիս Բադասյանը վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել։