Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 183-ով՝ հասնելով 165711-ի, գրանցվել է մահվան 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 213-ով և հասել 154259-ի, իրականացվել է 2042 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 632646-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3774-ի: Բուժվում է 7678 մարդ։