ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում

Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում
16.01.2021 | 21:23

Սադիր Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում: «Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո պարզվել է, որ Ժապարովի օգտին քվեարկել է 79,23%-ը: Ընտրություններին մասնակցության ցուցանիշը եղել է 39,33%»,- նշել է ԿԸՀ-ն:

Ղրղզստանի նախագահի պաշտոնի համար հունվարի 10-ի արտահերթ ընտրություններում պայքարել է 17 թեկնածու: Սադիր Ժապարովը իշխանության է եկել անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հոկտեմբերյան բողոքներից և այնուհետև բռնկած անկարգություններից հետո: Նախագահի ընտրություններին մասնակցելու համար նոյեմբերի 14-ին նա վայր է դրել պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները և դադարեցրել վարչապետի պարտականությունների կատարումը:

Դիտվել է՝ 2631

Մեկնաբանություններ