Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Արթուր Վանեցյան. Երբ ես ասացի, որ «սևեր-սպիտակներ» եզրույթի մեջ ռիսկեր եմ տեսնում, Փաշինյանն ասաց՝ «դու քաղաքականությունից ոչինչ չես հասկանում»

Արթուր Վանեցյան. Երբ ես ասացի, որ «սևեր-սպիտակներ» եզրույթի մեջ ռիսկեր եմ տեսնում, Փաշինյանն ասաց՝ «դու քաղաքականությունից ոչինչ չես հասկանում»
21.11.2020 | 21:40

Երբ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հնչեց «սևեր-սպիտակներ» եզրույթը, ես, որպես այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն, դրա մեջ ռիսկեր տեսնելով՝ ասացի, որ այդ եզրույթը շատ վտանգավոր է, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «դու քաղաքականությունից ոչինչ չես հասկանում», լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:


«Նա, արհեստականորեն բաժանելով հասարակությունը, քանդեց բոլոր քաղաքական օրակարգերը, բերեց ատելություն: Մարդիկ պետք է լինեին կամ «սև» կամ «սպիտակ»: Հենց ասում էին՝ ես ոչ մի գույնի չեմ, այդ մարդկանց ասում էին դավաճան: Ամենամեծ դավաճանն իրենք են: Ով ինչ արած լինի, Արցախի 70 տոկոսից ավելին հանձնած մարդուց մեծ դավաճան այլևս երբեք չի լինելու: Նիկոլ անունը բացատրական բառարանների մեջ լինելու է «դավաճան» բառի հոմանիշ», - ասաց Վանեցյանը:

Դիտվել է՝ 3209

Մեկնաբանություններ