Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են վերացնել անչափահասների մահապատիժը: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
«Սա կարևոր օր է Սաուդյան Արաբիայի համար, նման որոշում ընդունելը հնարավոր եղավ արքա Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի և թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի ջանքերի շնորհիվ: Այս հրամանագիրը մեզ կօգնի ավելի ժամանակակից քրեական օրենսգիրք ունենալ», - ասել է Արաբիայի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Ավվադ ալ-Ավադը:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ անչափահասների մահապատիժը կփոխարինվի առավելագույնը 10 տարվա ազատազրկմամբ:
Նշենք, որ երկրի Գերագույն դատարանը շաբաթներ առաջ էլ վերացրել էր անչափահասներին մտրակելով պատժելու մեթոդն՝ այն նույնպես փոխարինելով ազատազրկմամբ: