ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ քննչական կոմիտեի պետին, «Իրատեսի» խմբագրությանը
07.04.2020 | 00:24
Ի լրումն հնարավոր հանցագործության մասին իրավապահ մարմիններին ուղղված Մարտին Հուրիխանյանի ս/թ փետրվարի 28-ի հայտարարության, այդ մասին երկրի բաձրաստիճան անձանց իրազեկման (տե՛ս «Իրատեսի» 28.02.2020 թվագրությամբ «Հայ կինոյի առայժմ հավերժական ժ/պ-ն ու նրա ձախավեր գործունեությունը» հրապարակումը), տեղեկացնում ենք, որ երկրում ստեղծված արտակարգ դրության, ինքնամեկուսանալու, գործունեություն ծավալելու մասով իշխանությունների կողմից հրահանգավորված խիստ սահմանափակումների պայմաններում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի ժ/պ Շ. Միրզախանյանը, սկսած ապրիլի 2-ից, երկու տասնյակի հասնող աշխատակիցների կանչում է աշխատանքի, ըստ մեր հիմնավոր կասկածների, վերադաս մարմիններին ներկայացվելիք որոշ փաստաթղթերի հնարավոր «շտկումներ» անելու նպատակով։
Ակներևաբար այդ միջամտություններն առնչվում են նրա ու նրան ուղեկցած անձի (անձանց) արտասահմանյան ճամփորդությունների վրա արտաբյուջետային միջոցներից կատարված ծախսերին, չի բացառվում` նաև մեր կողմից ոստիկանության Մաշտոցի բաժնում տրված հայտարարության մեջ նշված հնարավոր չարաշահումներին։
Ի հավաստումն աշխատակիցների մասով մեր հայտարարության` կից ներկայացնում ենք տնօրենի ժ/պ-ի կողմից կազմած աշխատակիցների ցանկը, որոնք նրա հրահանգով առավոտից մինչև օրվա վերջ պետք է լինեն կինոկենտրոնում, որտեղ ի դեպ անտեսված են սանիտարահիգիենիկ նորմերի պահպանության կառավարության պահանջները։
Խնդրում ենք Ձեր գործուն միջամտությունը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Սաթիկ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Մարինե ԱՆՏՈՆՅԱՆ
04. 04. 2020 թ.
Հ. Գ. - Աշխատակիցների ցանկը գտնվում է խմբագրությունում։
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ