Դա՞ եք հավաստել Լարային, ԵՄ-ի, ՄԱԿ-ի ներկայացուցիչներին և այլոց
24.09.2019 | 00:30
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՀՀ վարչապետի ս. թ. սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպման ընթացքում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացվելու է:
Ըստ նույն թերթի տեղեկությունների, վարչապետն այնքան էլ գոհ չի եղել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունից, ավելին` նրանցից մի քանիսին մեղադրել է նաև մանիպուլյացիաներ անելու մեջ, հատկապես Ամուլսարի հանքի շահագործման առնչությամբ և, ի վերջո, հայտարարել, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է:
«Ժողովուրդ» թերթի սեպտեմբերի 20-ի այս հրապարակումը ո՛չ վարչապետը, ո՛չ էլ նրա մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը չեն հերքել, հետևաբար հիմք կա ենթադրելու, որ վերոնշյալ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
Իհարկե, մի կողմից կարելի է մտածել, թե ԶԼՄ-ներում հրապարակված, վարչապետին վերաբերող և իրականությանը չհամապատասխանող ամեն տեղեկատվություն չէ, որ նրանք պարտավոր են հերքել, քանի որ այդ դեպքում վարչապետն ու նրա մամուլի քարտուղարն ամբողջ օրը, իրենց բանուգործը թողած, պետք է դրանով զբաղվեն: Մյուս կողմից, սակայն, մի կողմ թողնելու դեպքում այն հանգամանքը, որ խոսքը ոչ թե ինչ-որ նորելուկ ԶԼՄ-ի, այլ տարիներ շարունակ գործող ու կայացած օրաթերթի հրապարակման մասին է, թերթ, որի հիմնադիր ու նախկին գլխավոր խմբագիրը` Թագուհի Թովմասյանը, ի դեպ, Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ է, նկատի ունենանք, որ ՀՀ կառավարությունում վարչապետի մամուլի քարտուղարից բացի, վարչապետի աշխատակազմում գոյություն ունի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի մի ողջ վարչություն, այսինքն` հերքումը կարող էր այնտեղից լինել: Եվ ամենակարևորը` տվյալ դեպքում խոսքը ոչ թե վարչապետին վերաբերող երկրորդական կամ երրորդական կարևորության կամ բնավ ոչ կարևոր ինչ-որ տեղեկատվության մասին է, որը կարելի էր և չհերքել, այլ մեր հասարակությանը երեկ և այսօր առավել հուզող, առավել զգայուն և առավել կարևոր հարցերից երկուսի առնչությամբ երկրի ղեկավարի դիրքորոշման, որի նշանակությունը, հասարակական ընկալումը, այդ, ինչպես նաև այլ առումներով հետևանքները, կարծում ենք, բացատրության անհրաժեշտություն չունեն:
Նկատի ունենալով, որ վարչապետի մամուլի քարտուղարը մոտ 2 ամիս առաջ հեռուստատեսությամբ (լինելով Պետրոս Ղազարյանի հյուրը) հայտարարել է, որ Ստամբուլյան կոնվենցիան համապատասխանում է մեր Սահմանադրության կարգավորումներին, ինչպես նաև ՀՀ կառավարության կայքի «Վարչապետ» բաժնում վերոնշյալ հանդիպման վերաբերյալ հրապարակված լրատվությունը, կարող ենք եզրակացնել, որ այդ հանդիպման ընթացքում վարչապետը, համենայն դեպս, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ իսկապես կարող էր վերոնշյալ դիրքորոշումն արտահայտել, հայտնի Լարա Ահարոնյանին, ԵՄ-ի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչներին և այլոց խոստանալ կամ հավաստել, որ տվյալ կոնվենցիան առաջիկայում, թեկուզ մյուս տարի վավերացվելու է:
Սեպտեմբերի 13-ին վարչապետի հետ հանդիպած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ըստ կառավարության կայքում հրապարակված հիշյալ լրատվության, ներկայացրել են մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ: Թերևս բավական է ուշադրություն դարձնել այն փաստին, որ հանդիպումն անցկացվել է «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, և որ այդ «Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն…»: Բա ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարն առանց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեման արծարծելու յոլա կգնայի՞ն… Մանավա՛նդ, որ այդ հանդիպումն ընթանում էր վարչապետի և մի քանի տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՈՒշադրություն դարձնենք նաև վերոնշյալ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հրապարակված մտքերից (բոլորովին վստահ չենք, որ ամբողջն է հրապարակվել) մեկ-երկուսին. «Մասնավորապես, ոչ միշտ, բայց երբեմն որոշ դրվագներում կարող է պարզվել, որ պարզաբանման կարիք ունի, թե ինչ է նշանակում մարդու իրավունք, երբեմն կարող է անհրաժեշտ լինել պարզաբանել, թե ով է մարդը, ով կարող է օգտվել իրավունքից, երբեմն կարող է անհրաժեշտություն լինել պարզաբանել, թե արդյոք ոմանք ավելի կամ պակաս մարդ են և այսպես շարունակ», «Մի բան ակնհայտ է, որ մեր կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին»:
Հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, վարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը երկրում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման գործում, մասնավորապես, քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ հանրային վերահսկողության բարձրացմանը, այդ ուղղությամբ նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ի դեպ, հրապարակված չէ նաև այն ՀԿ-ների ցանկը, որոնց ներկայացուցիչները մասնակցել են նշված հանդիպմանը։
ՈՒշագրավ է, որ ժողովրդավարական արժեքներին (իսկ հրապարակայնությունը դրա բաղկացուցիչն է) ՀՀ կառավարության նվիրվածությունը հավաստող, ժողովրդավարությունը մեզ համար էնդեմիկ արժեք համարող Նիկոլ Փաշինյանը, որը սիրում է իր գրեթե ամեն մի հանդիպման տեսաձայնագրությունը հրապարակել, «Ֆեյսբուքում» նույնիսկ շատ հաճախակի լայվ մտնել, հիշյալ հանդիպման տեսաձայնագրությունը չի հրապարակել, հետևաբար կարելի է մտածել, որ, հավանաբար, թաքցնելու բան է ունեցել: Մանավա՛նդ, որ հենց այդ նույն հանդիպմանը պատին փակցված «Հանուն հավասար իրավունքների» կարգախոսով պաստառի համապատկերին ելույթ է ունեցել հիշյալ հանդիպման մասնակիցներից ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ) անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, Կանադայի և Հայաստանի քաղաքացի Լարա Ահարոնյանը` 2009 թ. հունիսին «Եկեք խոսենք սեքսի մասին» պոռնոգրաֆիան հրատարակած, ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության ու քաղաքական կոռուպցիայի արդյունքում անպատիժ մնացած, 2011 թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած, Սորոսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիրն ու համանախագահը, որն իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ միասին Հայաստանում այլասերման քարոզչությամբ է զբաղվել ու, թերևս, զբաղվում է նաև այժմ:
Խոսքն այն նույն Լարա Ահարոնյանի մասին է, որին Հ1-ի եթերում 2018 թ. դեկտեմբերի 5-ի հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում («ՈՒՂԻՂ. Դեբատներ՝ 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ») այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փորձելով արդարացնել, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավորության թեկնածու Վիգեն Սարգսյանին բառացի ասաց հետևյալը. «Էն մարդը, որին ձերոնք տարածում են, թե ակտիվիստ ա (նկատի ունի ակտիվիստ՝ այլասերման քարոզչության, ԼԳԲՏ անձանց իրավունքների, ներառյալ՝ այլասերման քարոզչության «իրավունքի» պաշտպանության ոլորտում.- Ա.Հ.), չորս երեխաների, չորս երեխաների մայր ա, ընտանիքի, ընտանիքի, հայկական ավանդական ընտանիքի մայր ա…»: «Հայկական ավանդական ընտանիքի մայր» նույն Լարա Ահարոնյանը դրանից կարճ ժամանակ անց` ս. թ. մարտի 8-ին, Ազգային ժողովում առանց ամոթի որևէ նշույլի, բացեիբաց հայտարարեց. «Մենք նաև տրանս կանայք ենք, մենք նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ», այսպիսով նաև այլասերվածների կողմից Հայաստանում երեխա որդեգրելու «իրավունքի» հայտ ներկայացնելով:
Ինչպես արդեն հասկանալի է, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների թվում վարչապետի հետ հանդիպմանը Լարա Ահարոնյանի մասնակցությունը և ելույթը նույնպես այն տեղեկատվական բաղկացուցիչներից է, որը նկատի ունենալով, կարող ենք մտածել, որ «Ժողովուրդ» թերթի տվյալ հրապարակումը գոնե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման առնչությամբ վարչապետի դիրքորոշման մասով համապատասխանում է իրականությանը, իսկ եթե դա այդպես չէ, ապա սպասում ենք վարչապետի, նրա մամուլի քարտուղարի կամ հիշյալ վարչության հերքմանը։
Ինչ վերաբերում է հիշյալ հանդիպման ընթացքում Ամուլսարի առնչությամբ Փաշինյանի հայտարարությանը, որ հանքը շահագործվելու է, ապա այդ մասին այս պահի դրությամբ ավելին հայտնի չէ, քան «Ժողովուրդ» թերթի նշված հրապարակումը, և եթե հրապարակված տեղեկատվությունն այդ մասով ճիշտ չէ, ապա ՀՀ կառավարությունից դարձյալ հերքման սպասենք։
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
- Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա
- Դեմ եմ Նիկոլին «բտ» ասելուն, «տղան» արժանիք է, նա այդ արժանիքը չունի
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-12
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-11
Մեկնաբանություններ