ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Եվրոպայի լիգայի առաջնության եզրափակիչ խաղը պետք է տեղափոխվեր Բաքվից այլ վայր

Եվրոպայի լիգայի առաջնության եզրափակիչ խաղը պետք է տեղափոխվեր Բաքվից այլ վայր
04.06.2019 | 02:36

Հարգելի պարոն նախագահ.
Չեմ կարծում, որ այնպիսի միջազգային կառույց, ինչպիսին ՈՒԵՖԱ-ն է, չունի իր իրավաբանական ծառայությունը, սակայն ցանկանում եմ փաստել, որ Բաքվում կայացած Եվրոպայի Լիգայի առաջնության եզրափակիչ խաղում «Արսենալի» հենակետային խաղացող Հենրիկ Մխիթարյանի Բաքու չմեկնելու հանգամանքը, ըստ էության, պատշաճ իրավական գնահատականի չարժանացավ, ինչը, կարծում եմ, ՈՒԵՖԱ-ն պարտավոր էր անել:
Այն, որ սպորտը տարիներ շարունակ կապել են քաղաքականության հետ, և դրա դառը պտուղներն աշխարհը քաղում է, հանրահայտ փաստ է: Այն, որ սպորտը պարունակում է բիզնեսի տարրեր, նույնպես հայտնի է, բայց երբ դիպչում են անձի արժանապատվությանը, դա արդեն միանշանակ անթույլատրելի է: Արժանապատվությունը, իրավամբ, համարվում է բնական իրավունքի նորմ, ուստի մնացյալ իրավանորմերն ածանցյալ են: Հենրիկ Մխիթարյանը չմեկնեց Բաքու միայն նրա համար, որ հայ է, և երբ ՈՒԵՖԱ-ն կատարվածը դիտում է նորմալ, որպեսզի չտուժեն սպորտը, բիզնեսը, ապա դա, անշուշտ, պատիվ չի բերում միջազգային տվյալ կառույցին: Դուք ունեիք պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու Ձեր անդամի անվտանգությունն ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրներում, հակառակ պարագայում պետք է արգելեիք միջազգային, այն էլ եզրափակիչ խաղի անցկացումը մի երկրում, որտեղ չի ապահովվում անձի անվտանգությունը՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ: Նժարին դրված էր Ձեր կողմից ղեկավարվող կառույցի հեղինակությունը: Այնուամենայնիվ, «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ խաղը տեղի ունեցավ Բաքվում, մինչդեռ զուտ իրավական առումով Եվրոպայի լիգայի առաջնության եզրափակիչ խաղը պետք է տեղափոխվեր այլ վայր:
Պետք է նկատի ունենայիք, որ բազմաթիվ շահագրգիռ անձանց, ինչպես նաև «Արսենալ» ակումբի կողմից կարող են տեղի ունենալ իրավական գործընթացներ, որոնք, կարծում եմ, պատիվ չեն բերի նման հեղինակավոր միջազգային կառույցին:

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լև Գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր տնօրեն

Դիտվել է՝ 4617

Մեկնաբանություններ