«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են

Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են
31.05.2018 | 23:06

Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են` տեղեկացրել է քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը կասկածվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

Գործի շրջանակներում Մասիսի քաղաքապետից ու փոխքաղաքապետից բացի ևս 3 անձ է ձերբակալվել: «Տեղեկացրել ենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի առթիվ, որի ժամանակ քարերով, մահակներով, էլեկտրասարքերով բռնություն էր գործադրվել քաղաքացիների նկատմամբ, այդ ընթացքում կային նաև տուժած լրագրողներ, հարուցվել է քրեական գործ, քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, ներբեռնվել են համացանցի տեսանյութերը։ Մենք ունենք 5 կասկածյալ, ովքեր ձերբակալվել են անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, նրանց թվում են նաև Մասիսի քաղաքապետը և փոխքաղաքապետը։ Այս պահին վարույթն իրականացնող մարմինն ունի տվյալներ, որոնց համաձայն, նրանք մասնակցություն են ունեցել տեղի ունեցած իրադարձություններին», - ասաց Տռուզյանը։

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ