ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արմավիրի մարզում հայտնաբերվել է մարզպետի խորհրդականի դին

Արմավիրի մարզում հայտնաբերվել է մարզպետի խորհրդականի դին
27.07.2017 | 00:57

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 26-ին, ժամը 00:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:


Փրկարարները դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկաններն ունեն կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ում՝ որպես անհայտ կորած, Արմավիրի մարզի ոստիկանները որոնում են արդեն 2 օր: Դին հայտնաբերվել է մատուռի մոտ՝ երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա՝ հսկայական քար. այն եղել է կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ:

Դիտվել է՝ 2985

Մեկնաբանություններ