«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դատախազությունը Բաբայանի ցուցմունքը մեկնաբանել է այնպես, ինչպես մեղադրանքի կողմին է ձեռք տալիս. փաստաբան

Դատախազությունը Բաբայանի ցուցմունքը մեկնաբանել է այնպես, ինչպես մեղադրանքի կողմին է ձեռք տալիս. փաստաբան
25.03.2017 | 23:00

ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի հավաստմամբ՝ Բաբայանը չի ընդունում մեղքը, իսկ դատախազության հաղորդագրությունը, որ նա ընդունել է առնչությունը զենքի շրջանառությանը, Քալաշյանը համարում է իր պաշտպանյալի տված ցուցմունքի յուրովի մեկնաբանություն։ «Դատախազությունը էդ՝ «որպես կասկածյալ տված ցուցմունքում ընդունել է իր առնչությունը», դա յուրովի է մեկնաբանում, այսինքն՝ մեկնաբանում է այնպես, ինչպես մեղադրանքի կողմին ձեռք է տալիս: Ես, բնականաբար, ծանոթ եմ էդ բոլոր ցուցմունքներին, ու էդտեղ մեղքը ընդունելու մասին խոսք չկա՝ դա դատախազության մեկնաբանությունն է, որ ընդունում է իր առնչությունը կատարված հանցագործությանը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:


«Մենք գործ ունենք կոնկրետ առաջադրված մեղադրանքների հետ, էդ մեղադրանքներում նշված յուրաքանչյուր բառը գործում ձեռք բերված ապացույցներով պետք է ապացուցվի: Օրինակ՝ մեղադրանքներում նշված է, որ կազմակերպել է, պատվիրել է, գին է ինչ-որ բան արել, ոչ մի նման բան չկա, բացարձակ, ոչ մի: Ոչ միայն ինքը չի ընդունում դա, այլև մյուս ապացույցներով էլ չի հիմնավորվում, ավելի ճիշտ՝ տվյալներով չի հիմնավորվում՝ իհարկե, էնքանով, որ նյութերը ներկայացրել են ինձ: Հաստատում եմ, որ չի ընդունում»,- ասաց Ավետիս Քալաշյանը: «Եթե Սամվել Բաբայանը իրեն առաջադրված մեղադրանքի մեջ, այսինքն՝ որպես մեղադրյալ հարցաքննվելիս, էդ արձանագրության մեջ գրել է, որ «առաջադրված մեղադրանքում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում», էդ ո՞վ է իր փոխարեն իրեն թույլ տալիս, որ ասի՝ Սամվել Բաբայանը ընդունել է իր մեղքը»,- ընդգծեց փաստաբանը:

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ