«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Միջադեպ՝ Դեղձուտ գյուղում

Միջադեպ՝ Դեղձուտ գյուղում
18.03.2017 | 16:24

Արարատի մարզի Դեղձուտ համայնքում երկու օր առաջ միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմնակիցների միջև, որն ավարտվել է դանակահարությամբ։
Միջադեպի մասնակիցներից մեկը ՀՅԴ-ի պատգամավորի թեկնածուի քրոջ որդին է, մյուսը՝ համագյուղացի, որը մասնակցել է ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի կազմակերպած հանդիպմանը։ Քննչական կոմիտեն հաղորդել է, որ մարտի 16-ին համագյուղացիները վիճել են, որն ավարտվել է երիտասարդի դանակահարությամբ, հարուցվել է քրեական գործ, կասկածյալը ձերբակալվել է։

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ