Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Զեկույցի շնորհանդես

Զեկույցի շնորհանդես
01.03.2017 | 21:04

Ս․թ․ մարտի 3-ին` ժամը 13։00-ին, Grand Hotel Yerevan/Երևան հյուրանոցի «Վիվալդի» սրահում (Երևան, Աբովյան փող., 14 շենք) տեղի կունենա «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից մատուցվող ծառայությունների որակի և թափանցիկության վերաբերյալ» զեկույցի շնորհանդեսը։

Հետազոտությունն իրականացրել է «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ-ն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:

Բանախոսներն են «Լոգոս» ՀԿ նախագահ, ծրագրի ղեկավար Արա Մելիքջանյանը և ծրագրի համակարգող Արմեն Պապյանը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) գործակալության ներկայացուցիչները։

Նախաձեռնության նպատակն էր բացահայտել ԲՍՓ կողմից հաշմանդամության կարգի տրամադրման ոլորտում առկա խնդիրները և ներկայացնել առաջարկություններ ինչպես գործող ընթացակարգերի թափանցիկության բարձրացման, այնպես էլ՝ գործող ընթացակարգերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու նպատակով։
Հետազոտությունն իրականացվել է 2016թ․ հունիսից մինչև 2017թ․ հունվար ամիսը` ներառելով իրավական ակտերի և տեղեկատվական փաստաթղթերի, կայքերի վերլուծություն, ինչպես նաև՝ հարցազրույցներ հիմնական տեղեկատուների և ԲՍՓ հանձնաժողովների շահառուների հետ Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզերում։


«Լոգոս» իրավապաշտպան ՀԿ-ն ստեղծվել է 2013 թվականին։ Կազմակերպության առաքելությունն է՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական մեխանիզմների ստեղծմանն ու տարածմանը, մարդու իրավունքների և շահերի պաշտպանությանը և օրենքի գերակայության ապահովմանը։

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ