«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կանցկացվի սահմանադրական հանրաքվե

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կանցկացվի սահմանադրական հանրաքվե
17.02.2017 | 13:10

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում տեղի կունենա սահմանադրական հանրաքվե: Նախնական տվյալներով՝ քվեարկողների թիվը կազմում է ավելի քան 102 հազար: Ստեղծված են 280 ընտրատեղամաս և ընտրական կենտրոններ, այդ թվում՝ Երևանում Ղարաբաղի ներկայացուցչության շենքում:


Ի տարբերություն Սահմանադրությամբ խորհրդարանական-վարչապետական համակարգ ընտրած Հայաստանի՝ Ղարաբաղում նախագծով ենթադրվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: Նախագիծը համաժողովրդական քննարկման է դրվել դեռ անցյալ տարվա գարնանը:
Ենթադրվում է, որ ղարաբաղյան հանրաքվեին դիտորդական առաքելություն կիրականացնեն հարյուրից ավելի տեղացի դիտորդներ, օտարերկրացիներ, որոնց ստույգ թվի կամ քաղաքացիության մասին տեղեկություններ այս պահին չկան:


Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները ոչ Բաքուն, ոչ միջազգային կազմակերպությունները չեն ճանաչի: Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովի պնդմամբ, «Ղարաբաղի հանրաքվեն Հայաստանի ծրագրած սադրանքն է»: Նա ասել է, թե նույնիսկ արդյունքների չճանաչման դեպքում այդ հանրաքվեն կարող է վնաս հասցնել բանակցային գործընթացին: «Բնականաբար, Ադրբեջանի ժողովուրդը, միջնորդող կառույցները չեն ճանաչի հանրաքվեն, ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի անբաժան մաս»,- ասել է Ահմեդովը և կրկնել նախագահ Իլհամ Ալիևի այն պնդումը, թե «Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում հայոց երկրորդ պետությունը ստեղծել»:


«Ադրբեջանական կողմի արձագանքը վկայում է ղարաբաղյան կարգավորման հարցում Բաքվի իրական նպատակների մասին, դրանք դեմոկրատական զարգացման հետ որևէ առնչություն չունեն»,- ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա փոխանցմամբ, հանրաքվեից հետո Ադրբեջանի արտգործնախարարության վիճակը կբարդանա, քանի որ հանրաքվեին ներկա կլինեն օտարերկրացի բազմաթիվ դիտորդներ, լրագրողներ և փորձագետներ, «ուստի ադրբեջանցիները ստիպված կլինեն կատարել «սև ցուցակն» ընդարձակելու բարդ և ծավալուն աշխատանքը»:

Դիտվել է՝ 1814

Մեկնաբանություններ