«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկել է Թրամփի հրամանագիրը կասեցրած դատավճիռը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկել է Թրամփի հրամանագիրը կասեցրած դատավճիռը
06.02.2017 | 11:12

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը դիմել է Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել Սիեթլի դաշնային դատարանի վճիռը, որով կասեցվել է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը` հիմնականում մահմեդական յոթ երկրներից ներգաղթը ժամանակավորապես սահմանափակելու, բոլոր փախստականների մուտքը երկիր կասեցնելու մասին: Դատավոր Ջեյմս Ռոբերտի երեկվա վճիռը հարուցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը:

Նա Թվիթերի իր էջում դատավորի տեսակետը «անհեթեթություն» էր որակել և սպառնացել, որ «վճիռը կբեկանվի»: Թվիթերով կատարված մեկ այլ գրառմամբ էլ ԱՄՆ նախագահը դժգոհել էր` «Ո՞Ւր է գնում մեր երկիրը, երբ մի դատավոր կարող է կասեցնել Ազգային անվտանգության ծառայության սահմանած արգելքը, և յուրաքանչյուր ոք, նույնիսկ ունենալով վատ դիտավորություններ, կարող է մուտք գործել ԱՄՆ»:


Մինչ այդ, ԱՄՆ մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայությունն արդեն տեղեկացրել է միջազգային ավիաուղիներին, որ նրանք կարող են հանել սահմանափակումներն ու աշխատել այնպես, ինչպես աշխատում էին նախագահ Թրամփի հրամանագրի հրապարակումից առաջ:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ