«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին

Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին
31.01.2017 | 23:10

Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանին: Իրավապաշտպան կազմակերպությունն անդրադառնում է «Նոր Հայաստան» շարժման ղեկավար անդամի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշմանը: Անցյալ շաբաթվա լսումների ժամանակ, ինչպես արձանագրում են իրավապաշտպանները, մեղադրող կողմը պահանջել է երկարաձգել կալանքի ժամկետը՝ հաշվի առնելով մեղադրանքների ծանրությունը, մինչդեռ կազմակերպությունը մատնանշում է տեսանյութը, «որում Ղուկասյանը ցուցարարներին հանդարտության կոչ է անում և հորդորում ոստիկանների հետ բախումների չգնալ»:

«Դատարանը ուսումնասիրել է այդ տեսանյութը, սակայն մերժել է Ղուկասյանի պաշտպանի միջնորդությունը՝ թույլ տալ բողոքի ցույցերին ականատես լրագրողներին և ցուցարարներին ցուցմունք տալ»,- ընդգծում է իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան: Human Rights Watch-ը վկայակոչում է Եվրոպական դատարանի դիրքորոշումը, որ նախնական կալանքը ծայրահեղ միջոց է, որ կիրառելու համար «չպետք է բերվեն ընդհանուր ու աբստրակտ պատճառաբանություններ»:


Գոգիան ընդգծում է, որ քննիչները պետք է վերանայեն Անդրիաս Ղուկասյանի նախնական կալանքի իրենց պահանջը և ազատ արձակեն նրան մինչև արդար դատավարությունը, ինչը ցույց կտա, որ Հայաստանը լիովին հարգում է մարդու իրավունքների բնագավառում իր պարտավորությունները:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ