ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Արդարադատության նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ընտրական օրենսգրքին առնչվող հարցեր

Արդարադատության նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ընտրական օրենսգրքին առնչվող հարցեր
03.12.2016 | 01:12

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ կարիքների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը: Այցի նպատակը նախընտրական միջավայրի գնահատումն ու խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալն է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ ընտրական օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական երկրորդ համատեղ եզրակացությամբ ներկայացված առաջարկությունների արտացոլմանը: Կողմերն անդրադարձել են նաև ընտրացուցակների հրապարակմանը, ընտրական գործընթացներում տեսախցիկների և դրանց հետ առնչվող սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող հարցերի:

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ