ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Կոստանյան. Դեպքերին վերջնական գնահատական տալ դեռևս վաղ է

Կոստանյան. Դեպքերին վերջնական գնահատական տալ դեռևս վաղ է
29.07.2016 | 18:32

Հուլիսի 17-ից ծավալվող դեպքերին Գլխավոր դատախազության կողմից վերջնական գնահատական տալ դեռևս վաղ է, «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ «Մենք փաստերին կարող ենք արձագանքել համապատասխան իրավական ընթացակարգի արդյունքում, այսինքն՝ նյութեր նախապատրաստելու, գործ հարուցելու, հաղորդումներն ընդունելու և ընթացք տալու արդյունքում միայն։ Նկատի ունենալով, որ այս ողջ ընթացքում դեռևս այդ հարցերի հետ կապված բավականին լուրջ առօրեական նոր տեղեկատվություն և նոր ընթացակարգեր էին ստացվում, հետևաբար մենք ձեռնպահ մնացինք որևէ գնահատական, որևէ կարծիք հայտնելուց և իրականացնում էինք մեր գործառույթը լռելյայն», - ասաց դատախազը՝ նշելով, որ դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ։


«Թեև քրեական գործերը հարուցված են Քրեական օրենքի 219 և 235 հոդվածներով՝ շենքեր-շինություններ գրավելը, զավթելը, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, սակայն վաղ է խոսել որևէ արարքի իրավական վերջնական գնահատականի մասին», - ասաց Կոստանյանը՝ նշելով, որ, օրինակ, քրեական գործի հարուցման պահին դեռևս անհայտ էին բազմաթիվ փաստեր, որոնք հայտնի դարձան հարուցմանը հաջորդած օրերին, որոնք այլ իրավական գնահատականի հիմք են հանդիսանում։


Անդրադառնալով զինված խմբի կողմից շտապօգնության բրիգադին ՊՊԾ գնդի տարածքում պահելու փաստին՝ գլխավոր դատախազն ասաց. - «Դեռևս վաղ է իրավական գնահատական տալ այդ փաստի կապակցությամբ, բայց կարող ենք ընդամենը ձևակերպումը հետևյալ տալ՝ եթե այդ անձինք այնտեղ գտնվում են իրենց կամքին հակառակ և բռնության, կամ սպառնալիքի միջոցով սահմանափակված է իրենց ազատ տեղաշարժվելու, առնվազն այդ վայրը լքելու հնարավորությունը, իհարկե, ֆորմալ տեսանկյունից, մենք խոսում ենք պատանդ հասկացության մասին, բայց դեռևս իրավական գնահատականներ տալ վաղ է, որովհետև ապացույցներ քրեական գործով դեռևս մենք չունենք»։

Դիտվել է՝ 6760

Մեկնաբանություններ