«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ո՞ւր ցույց կտա երևանյան կողմնացույցը

Ո՞ւր ցույց կտա երևանյան կողմնացույցը
28.07.2016 | 22:22

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պահպանեց իշխանությունը: Ակնհայտ է, որ Երևանում ՊՊԾ գնդի տարածքի զավթման հանգուցալուծումը ժամանակի հարց է: Նախագահն իրավունք ուներ զիջել արմատականներին միայն համազգային աջակցության դեպքում: Ցանկացած այլ դեպքում ստեղծվում էր նախադեպ, որ կործանարար էր հայկական պետականության համար և վտանգավոր վարակիչ տարածաշրջանի մասշտաբով՝ նվազագույնը:

Բայց Հայաստանի իշխանությունները միայն ներկա սպառնալիքի վերացմամբ չեն կարող սահմանափակվել: Բանալ աքսիոմա է՝ երկրում տանելի վիճակ լիներ, արմատականները այդ քայլին չէին գնա՝ ժողովրդական աջակցության հույս ունենալով: Խմբին կարելի է տարբեր վերաբերմունք ունենալ, բայց զանգվածների աջակցության վրա հույս դնելու հիմքեր նրանք ունեին:
Երբ գյուղացիները տեսնում են, որ գնման գները, 20 տարի առաջ մոնոպոլ սահմանված, համարյա չեն փոխվում, չնայած ինֆլյացիային, իսկ պարենի գինն անընդհատ աճում է, սկսում են որոնել նվազ աշխատատար զբաղմունքներ, դա վկայում է, որ ագրարային ոլորտն ինչ-որ թարս է գնացել: Երբ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները քաղաքներում, ֆիսկալներից խեղդված, գործը փակում են, իսկ մյուսները շարունակում են զբաղվել՝ փուչը դատարկի մեջ լցնելով, որ անգործությունից չգժվեն, դա վկայում է անտանելի հարկային բեռի մասին, որ նույնիսկ գուցե ավելի լիբերալ է, քան ինչ-որ այլ երկրում: Երբ մարդիկ աշխատանքի որոնումներում միակողմանի տոմս են առնում այլ երկրներ մեկնելու, իսկ մյուսները նույնը չեն անում միջոցներ չունենալու պատճառով, դա վկայում է պետական խոր ճգնաժամ: Եվ այսպիսի մթնոլորտում տարածվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ բուֆերային գոտու շրջանները հանձնելու մասին լուրերը, պրոբլեմ, որով իշխանությունները քանիցս պատճառաբանել են գոյություն ունեցող խնդիրները: Միանգամայն համապատասխան հիմք է պայթյունի համար:


Այս ամենը Հայասատանի նախագահի համար նորություն չէ: Նա ինքը, մեկնաբանելով ողբերգական իրավիճակը Երևանում, ընդունեց ծանր պրոբլեմների գոյությունը: Բայց ընդունելը նույնիսկ կես գործը չէ: Սարգսյանը, իհարկե, Հայաստանը գլխավորեց բարդ ժամանակներում: 2008-ին ընտրություններում նրա հաղթանակը միանշանակ լեգիտիմ չճանաչվեց, ուղեկցվեց անկարգություններով ու մարդկանց զոհվելով: Փաստացի՝ առաջին օրից նա պիտի պայքարեր իշխանությունը պահելու համար: Խնդիրը բարդացնում էին արտաքին գործոնները: Մեծ ճգնաժամը, հարվածելով հանրապետությանը, տեղնուտեղը ներքին ճգնաժամ ստեղծեց: Ավելի ուշ պայթած գլոբալ քաղաքական ճգնաժամը անկախության առաջին օրվանից Հայաստանի հայտարարած բազմավեկտոր ու կոմպլեմենտար քաղաքականությունը վերածեց կինոյի Ջեկ Վորոբեյի կողմնացույցին՝ գործընկերները Երևանից կոնկրետություն պահանջեցին ու չստացան:
Հայաստանին չէին շտապում ԵՏՄ վերցնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ջանքերով, որ մտածել էր ղարաբաղյան կոնֆլիկտը լուծել թուրքալեզու աշխարհում արդարացի համարվող սցենարով: Երբ Երևանը սկսեց հինգերով հանձնել ԵՄ-ի ասոցացված անդամության քննությունները, Ռուսաստանը՝ ռազմավարական գլխավոր գործընկերը, «անբավարար» նշանակեց ոչգործընկերային գործողությունների համար: Հետևանքը եղավ ԵՏՄ-ն, որի անդամակցության պլյուսները Հայաստանում եթե զգացել են, ապա մի քանի մարդ միայն, հարցը բաց է՝ ե՞րբ եվրասիական բարիքները բոլորին կհասնեն: Դա հասկանալով՝ Երևանը վերսկսեց բանակցությունները ԵՄ-ի հետ, պետք է ենթադրել՝ Մոսկվայի համաձայնությամբ: Այս ուղղությամբ առաջընթացի մասին կառավարության նորությունը կորավ դիմակայության մասին տեղեկատվական հորձանքի մեջ: Ինչպես և մեկ այլ նորություն՝ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանագրի՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի մեծացման մասին: Սակայն կան կասկածներ, որ հասարակությունը այլևս չի բավարարվելու իշխանությունների «հաշվետվություններով»: Հասունացել է սոցիալական պատվերը՝ հստակ հակաճգնաժամային գործողությունների և դրանց թափանցիկության վերաբերյալ՝ ընդգրկուն «ճանապարհային քարտեզի»:

Կարգավորում Ղարաբաղո՞ւմ: Հիանալի է: Ինչպե՞ս: Բուֆերային գոտու շրջաններ են հանձնվում: Ինչի՞ դիմաց: Տնտեսությու՞նն է աճելու, սոցիալական վիճա՞կն է բարելավվելու: Հիանալի է: Ե՞րբ է կազմաքանդվելու զարգացմանը խանգարող արհեստական մոնոպոլիաների պատը: Եվ այլն, և այլն: Այս հարցերին ոչ միայն պատասխանել է պետք: Եկել է հարցերը լուծելու ժամանակը:
Независимая газета


Հ.Գ. Հոդվածը խմբագրական է: Ոչինչ չես ասի՝ արդիական է, տեղին, բայց շատ նման է այն պատմությանը, երբ նավակից թիով անընդհատ խփում են խեղդվողի գլխին ու թույլ չեն տալիս ջրից դուրս գալ, հետո չարախնդում են՝ ասում էինք, չէ, ջուրը մի մտի:
Անահիտ Ադամյան

Դիտվել է՝ 4130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ