ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մինչև 2030-ը գենդերային հավասարությունն իրականություն դարձնելու համար

Մինչև 2030-ը գենդերային հավասարությունն իրականություն դարձնելու համար
08.03.2016 | 12:57

Հայաստանում ամուսնացած կանանց ու տղամարդկանց չաշխատելու պատճառները խիստ տարբերվում են իրարից, այս մասին տեղեկացնում է womennet.am կայքը: Այսպես, եթե ամուսնացած տղամարդիկ որպես չաշխատելու պատճառ մատնանշում են աշխատատեղերի բացակայությունը, սովորելը, հաշմանդամություն ունենալը, ապա կանանց շրջանում, բացի աշխատանք չգտնելուց, առավել տարածված պատճառներն են երեխային խնամելը և իրենց աշխատելուն ամուսնու դեմ լինելը: Դրա մասին է վկայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անցկացրած հետազոտությունը, որի նպատակն էր պարզել աշխատանքի շուկայում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և տնտեսական ռեսուրսների հավասար մատչելիության ապահովման հետ կապված իրավիճակը:

Մեկ այլ ուշագրավ վիճակագրություն։ «Կանանց աշխատանքի սահմանափակման և նրանց նկատմամբ աշխատանքի շուկայում գոյություն ունեցող խտրականության հետևանքով Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան 50-60 մլն դոլար է կորցնում»,- այսպիսի եզրակացության են հանգել փորձագետները` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրության» արդյունքներով: Ըստ էության, Հայաստանում դա առաջին փորձն է գնահատելու երկրի տնտեսությունում գենդերային անհավասարության պատճառով առաջացող կորուստները: Իսկ փորձագետ Նվարդ Մանասյանը համոզված է, որ եթե Հայաստանում ավելի շատ կանայք աշխատեին իրենց մասնագիտությամբ և ոչ թե իրենց կամքով կամ իրենց կամքին հակառակ սահմանափակվեին միայն տնային տնտեսուհու կարգավիճակով, ապա Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, առնվազն 50-60 միլիոն դոլարով ավելին կլիներ:
Կանանց խնդիրներին նվիրված կայքից տեղեկանում ենք նաև, որ «Մոլորակ 50/50 մինչև 2030» տեսլականը տեղ է գտել Պեկին+20 գործընթացի ամփոփման կապակցությամբ 2015-ի մարտի 5-ին ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների ընդունած քաղաքական հռչակագրում, հաստատվել է 2015-ի սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ում տեղի ունեցած Համաշխարհային լիդերների հանդիպմանը, ինչպես նաև Կայուն զարգացման նպատակների շրջանակում ստանձնած միջազգային պարտավորությունների մաս կազմել: «Ոչ միայն պետությունները, յուրաքանչյուրն ունի իր դերը մինչև 2030-ը գենդերային հավասարությունն իրականություն դարձնելու համար»,- համոզված է womennet.am-ը:

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ