ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը խորհրդարանին ներկայացրեց հայեցակարգային մոտեցումները

ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը խորհրդարանին ներկայացրեց հայեցակարգային մոտեցումները
22.02.2016 | 16:02

ՄԻՊ-ը պետք է լինի հետևողական, ՄԻՊ-ը պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարացած և այդ մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ այնպիսի սուբյեկտ, որը լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից՝ կոչված է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը՝ ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն հարցի քննարկմանը հայտարարեց ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իր հայեցակարգային մոտեցումները: «Ցավոք, մեր երկրում շարունակում են չլուծված մնալ խնդիրներ, որոնք բերում են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների: Օրինակ՝ համակարգային փոփոխման կարիք ունի պատժի կրումից վաղաժամկետ ազատման մեխանիզմը»,- կարծում է ՄԻՊ թեկնածուն: Նա մտահոգիչ է համարում, որ փակ հաստատություններում պահվող անձինք, հակառակ ՄԻԵԴ պրակտիկայի, զրկված են իրենց նկատմամբ կարգապահական տույժերի բողոքարկման ինստիտուտի արդար դատաքննության երաշխիքներից, մինչև օրս օրենսդրական ամրագրում չունի ապաստան հայցողներին իրավաբանական օգնություն տրամադրելը: Իրավունքների պաշտպանության հարցում նա անհրաժեշտ է համարում քրտնաջան և հետևողական աշխատանքը իրավական համակարգի բոլոր օղակների հետ:
«Մարդու իրավունքների պաշտպանի դերը նորովի արժևորվեց 2015-ի սահմանադրական փոփոխություններով: Մի կողմից` բարձրացվեց այդ մարմնի նշանակությունը երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցում, մյուս կողմից` արձանագրվեց ՄԻՊ-ին դիմելու բացարձակ իրավունքը»,- ավելացրեց Արմեն Թաթոյանը: Նա հավելեց, որ ՄԻՊ գործունեության կարևոր սկզբունք է հաշվետվողականությունը, որ ենթադրում է հետադարձ կապ հասարակության և խորհրդարանի միջև: Անդրադառնալով շահառու խմբերի հետ աշխատանքին, ՄԻՊ թեկնածուն կարևորեց համատեղ աշխատանքն ու համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ: «Կարող է տպավորություն ստեղծվել, թե ԱԺ-ի հետ աշխատանքը ենթադրում է միայն տարեկան զեկույց-հաղորդումների քննարկում»,- ասաց նա ու նկատեց, որ ընտրվելու դեպքում ինքը պարբերական աշխատանք կունենա խորհրդարանի հետ՝ հանձնաժողովների մակարդակում օրենսդրական նախաձեռնությունների քննարկումից սկսած: Անհրաժեշտ է առավել զարգացնել պրակտիկան, որը ձևավորվել է ՄԻՊ-ՍԴ համագործակցության ոլորտում, դատական նիստերի դիտարկումն ընդհանուր իրավասության դատարաններում ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրարկման տեսանկյունից: ՄԻՊ թեկնածուն պատրաստ է ուսումնասիրել առանձին դատական գործերը, որոնցով կայացվել են վերջնական դատական ակտեր:
Արման Թաթոյանի նախընտրական ելույթին հետևեց հարցուպատասխանը պատգամավորների հետ: ՄԻՊ-ը ընտրվելու է ԱԺ պատգամավորների երեք հինգերորդի կողմից՝ փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրվելու համար անհրաժեշտ է 79 կողմ ձայն:

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ