Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում կպաշտպանի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը

Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում կպաշտպանի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը
20.01.2016 | 17:31

Հայտնի փաստաբան Ամալ Քլունին առաջարկել է պաշտպանել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության բանտարկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Իսմայիլովան քննարկում է առաջարկը։ Ամալ Քլունին Եվրադատարանում ներկայացրել է Հայաստանի շահերը Հայոց ցեղասպանության ժխտման գործով «Շվեյցարիան ընդդեմ Փերինչեքի» դատի ժամանակ։

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ