ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՀՀ ԱԺ-ում ստացվել է մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը

ՀՀ ԱԺ-ում ստացվել է մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը
13.01.2016 | 11:18

ՀՀ Ազգային ժողովում այսօր ստացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:

«Հիշեցնում եմ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: Այս հիմքի առկայության դեպքում ՀՀ ԱԺ նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին»,-գրել է Բաբայանը:

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ