ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Պարզվել են Վարդենիսում անչափահաս տղայի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները

Պարզվել են Վարդենիսում անչափահաս տղայի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները
29.12.2015 | 13:33

Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիս քաղաքում 14-ամյա տղայի՝ հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ: 2015 թվականի դեկտեմբերի 28-ին՝ ժամը 21:50-ին, Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային, գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի անչափահաս մի բնակիչ: Պարզվել է, որ երեխան հրազենային վնասվածք է ստացել Վարդենիս քաղաքի Ս.Գրիգորյան 9 հասցեում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Վարդենիսի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր և 7,62X25 մմ տրամաչափի պարկուճներ։ Դեպքի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են անչափահասի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ հայր և որդի Դավիթ և Մհեր Համբարձումյանները, նշված հասցեում վիճաբանել են երկու այլ անձանց՝ Ա.Շաբոյանի և Պ.Պողոսյանի հետ, որի ժամանակ Մ. Համբարձումյանը տանից վերցրել է ատրճանակը և կրակոցներ արձակել, որի հետևանքով վիճաբանությանը ներկա գտնվող վերջինիս անչափահաս որդին ստացել է մարմնական վնասվածք: Այնուհետև Ա.Շաբոյանը և Պ.Պողոսյանը նստել են Ա.Շաբոյանի կողմից վարվող «Գազ 32213» մակնիշի ավտոմեքենան և փորձել են հեռանալ դեպքի վայրից: Այդ ընթացքում հնչել է երկրորդ կրակոցը, որի հետևանքով վնասվել է ավտոմեքենայի ձախ կողային ապակին: Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, հարցաքննվել վիճաբանությանը ներկա անձինք, վերցվել փորձանմուշներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ 3 անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ: Մ.Համբարձումյանը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ