Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

ՀՀ ոստիկանության հայտարարությունը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ

ՀՀ ոստիկանության հայտարարությունը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ
06.12.2015 | 12:06

Ի կատարումն ՀՀ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը:
Քվեարկության օրվանից 1 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 550 323, որից՝
- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեի մասնակիցների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 16 856,
- ՀՀ-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ- ում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 270,
- քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 140,
- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1 542:
ՀՀ ոստիկանություն

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ