Հակաահաբեկչական գործողության ընթացքում Ադանայի ոստիկանությունը ձերբակալել է 38 օտարերկրացու, նրանցից 14-ն Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։ Ձերբակալվածների խմբում եղել է 10 կին և 15 երեխա: Նրանք ցանկացել են անդամակցել ԻՊ-ին՝ հատելով թուրք-սիրիական սահմանը։ Ադրբեջանի քաղաքացիներից բացի՝ ձերբակալվածների թվում են ինդոնեզացիներ, Իրաքի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Իրանի ու Աֆղանստանի քաղաքացիներ։