ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՀՀԿ-ն «ընդդիմադիրների» հետ Սահմանադրությունն անցկացրեց

ՀՀԿ-ն «ընդդիմադիրների» հետ Սահմանադրությունն անցկացրեց
06.10.2015 | 00:19

Երեկ Հայաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց սահմանադրական բարեփոխումների նախագծին: Մինչ դրսում ցուցարարները բողոքում էին ու բերման «ենթարկվում», ներսում մեծամասնությունն իր գործն էր առաջ տանում: Անգամ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ոստիկանները շփոթեցին, «ձեռուոտը» բռնած տարան, հետո Վալերի Օսիպյանը նրան «հետ» ուղարկեց:
Իսկ ԱԺ-ում մնացած ընդդիմադիրները հորդորում էին վերջին փոփոխություններին ծանոթանալ և այսօր քվեարկություն կազմակերպել: Այս առաջարկի հեղինակը Խաչատուր Քոքոբելյանն էր: Հրանտ Բագրատյանն էլ բորբոքվել էր, թե 122 առաջարկ է արել, ինչու ամփոփագրում իր անունը չկա: «Էսպես չի կարելի ձեռ առնել: Դուք հենց ընենց մարդկանց հետ հանդիպում եք ի՞նչ, ստից, ձե՞ռ եք առնում: Էդ հանդիպումից ես ստացա 2 իրավաբանների, որոնցից մեկը միջակ պատկերացումներ ուներ պետության մասին, ինչպես է կառուցվում հասարակությունը, ինչպիսին է կրթության համակարգը: Ի վերջո, չենք ալարել, 122 առաջարկ ենք արել, բայց ամփոփագրում նույնիսկ ես իմ ազգանունը չեմ էլ գտնում»,- վրդովվեց ընդդիմադիրը, ում դահլիճից հուշեցին, թե մի քանի տեղ նշված է իր անունը, բայց Բագրատյանին այդքանը, անշուշտ, բավարար չէր:
Այնուհետև սահմանադրական վերջին փոփոխությունները ներկայացրեց ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը, որից հետո նախագիծը հանրաքվեի դնելու հարցը դրվեց քվեարկության: ՕԵԿ-ը քսան րոպե ընդմիջում խնդրեց, Գալուստ Սահակյանը զարմացավ` էլ ի՞նչ կա քննարկելու: Դահլիճ վերադառնալով՝ ընդդիմադիրները վարման կարգին առնչվող խոսք խնդրեցին, բայց ԱԺ նախագահը հրաժարվեց նրանց ձայն տալ` համարելով, որ դրանով կանոնակարգ-օրենք է խախտելու: Արամ Մանուկյանն ուզում էր հայտարարել, որ իրեն բերման են ենթարկել, ինչու խորհրդարանն ականջալուր չէ այս հարցին, սակայն Գալուստ Սահակյանն անհաղորդ էր նրանց հայտարարություններին:
Ի վերջո, խորհրդարանն ընդունեց նախագիծը հանրաքվեի դնելու հարցը 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հետաքրքիր պատկեր էր ՕԵԿ-ում, մի մասը՝ դեմ (Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան), մյուսները` ձեռնպահ (Մհեր Շահգելդյան, Լևոն Դոխոլյան, Հովհաննես Մարգարյան): «Ժառանգություն» խմբակցության միակ ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը դեմ էր, խմբակցությունից օրերս դուրս եկած Ռուբեն Հակոբյանը, ինչպես նաև Թևան Պողոսյանը՝ կողմ: ՀԱԿ խմբակցության բոլոր անդամները, բացառությամբ Լյուդմիլա Սարգսյանի (կողմ է քվեարկել), դեմ էին քվեարկել: ԲՀԿ-ն ևս երկու մասի էր բաժանված, փոքր հատվածը պարզապես ներկա չէր (Նաիրա Զոհրաբյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Հայկ Խաչատրյան), մյուսները կողմ էին: Զարմանալիորեն չքվեարկողներ կային նաև ՀՀԿ-ում (Վարդան Այվազյան, Լևոն Մարտիրոսյան):

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ