ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Միայն ես չէ, շատ ոստիկաններ են բարեփոխված»

«Միայն ես չէ, շատ ոստիկաններ են բարեփոխված»
29.09.2015 | 01:26

Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքին մատուցած ծառայությունների համար, պարգևատրվեց նաև փոխոստիկանապետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԸ, ում մշտապես տեսնում ենք ցույցեր «ցրելիս»: Արդյոք երկրի ղեկավարությունն այս ունակության համա՞ր է նրա «ծառայությունները» բարձր գնահատել՝ հարցրի փոխոստիկանապետին։


-Չեմ կարծում, որ միայն դրանով է պայմանավորված: Ես երկարամյա աշխատանքային փորձ ունեմ, ու ոստիկանությունը դա գնահատեց: Իմ գործառույթները չեն սահմանափակվում հավաքների ժամանակ հասարակական կարգը պահպանելով: Ես, որպես արտաքին ծառայության պատասխանատու, մայրաքաղաքի հետ կապված շատ գործառույթներ, պարտականություններ ունեմ (սպորտային, մշակութային, հանցավորության բացահայտում տաք հետքերով, կանխարգելիչ աշխատանքներ և այլն):
-Վերջին ցույցերին բավականին համբերատար բանակցում էիք ցուցարարների հետ: Արդեն ցուցարարների հետ աշխատելու «իմունիտե՞տ» եք ձեռք բերել:
-Չէ, իմունիտետի խնդիր չկա: Ես դա ավելի շատ պայմանավորում եմ այլ հանգամանքով: Մենք բարեփոխված ոստիկանի տեսքով ենք հանդես գալիս: Միայն ես չէ, շատ ոստիկաններ են բարեփոխված: Ճիշտ է, մեր շարքերում կան ոստիկաններ, որոնք ենթակա են բարեփոխվելու: Հուսով ենք, կարճ ժամանակահատվածում ամբողջ համակարգը բարեփոխված կլինի:
-Ասացիք, որ երկարամյա աշխատանքային փորձ ունեք, «բարեփոխված» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, այսինքն, նախկինում ուրիշ էիք, հիմա լրիվ ա՞յլ:
-Պարզապես քաղաքացիների նկատմամբ ոստիկանների մոտեցումներն են փոխվել: Ծառայություններ ենք ավելի շատ մատուցում: Բարեփոխվել ենք ոչ միայն մեր կերպարով, համազգեստով, այլև կառուցվածքային բարեփոխումների ենք ենթարկվել: Մայրաքաղաքում գործում են արդեն տասնմեկ հենակետեր, այս պահին ևս երկուսը կառուցվում է: Այսինքն, համակարգը հիմնովին փոխվում է:
-Ոստիկանները ծեծի չեն դիմում, փոխարենը «ջրում», ձեռքի հետ էլ պարելով «ցրում» են ցույցերը: Պատժիչ գործողություննե՞րն էլ են «բարեփոխվել»:
-Ոստիկանությունը միշտ դեմ է եղել ծեծին (համարյա հայտնի ֆիլմի հանգույն` սովետական միլիցիան ծեծին դեմ է, ծեծը սովետական միլիցիայում ընդունված չէ- Ռ.Խ.): Ծեծը մեթոդ չէ: Հետո էլ ո՞ւմ ծեծենք` մեր հայրենակիցների՞ն: Այդպես չէ: Անկախ ամեն ինչից, իրենք ցուցարար են, իրավախախտ են, թե ոչ, մեր քաղաքացիներն են, մեր հայերը, մեր ժողովուրդը: Իրենց շարքերում էլ կան շատ լավ, իրավագիտակից քաղաքացիներ: Ես անձամբ հպարտանում եմ մեր երիտասարդներով: Բայց կան նաև այնպիսիները, որ հատուկ գալիս են հրմշտոցներ, բախումներ հրահրելու, ոստիկաններին սադրելու համար: Բայց մեր ցուցարարները լավն են:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ