ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Սահմանադրական» կրքեր

«Սահմանադրական» կրքեր
11.09.2015 | 17:42

Մինչ ԱԺ լիագումար նիստը այսօր պետաիրավական հանձնաժողովը քննարկեց սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը, որը, բնականաբար, առանց քաղաքական շեշտադրումների չանցավ: Նախ մասնագիտական խմբի անդամ Վարդան Պողոսյանը ներկայացրեց նախագիծն ընդանուր դրույթներով` փաստելով, որ կառավարման կիսանախագահական համակարգի բարելավման բոլոր հնարավորությունները սպառված են և անհրաժեշտ է անցում կատարել խորհրդարանական համակարգին: Ըստ զեկուցողի, կարևոր նախապայման է, որ հակակշիռների այնպիսի համակարգ գործի, որ իշխանության որևէ ճյուղ մյուսի նկատմամբ գերիշխանություն չունենա:

Բավականին մեծ փոփոխություն է նախատեսված դատական իշխանության ոլորտում: Ըստ այդմ, նոր սահմանադրությունը թույլ է տալու դատավորներին գործել անկաշկանդ, տուրք չտալով «ներքին միջամտությանը»: ՈՒշագրավ փոփոխություն է նախատեսվում կառավարման գործընթացներին հանրային մասնակցության առումով: Քաղաքացիական նախաձեռնությունները, ունենալով 50 հազար ստորագրություն, կարող են օրինագծեր ներկայացնել ԱԺ, որը եթե չի ընդունվում, ապա 300 հազար ստորագրությունների պարագայում այն հանրային քննարկման կդրվի:
Անցնելով պատգամավորների հարցերին, Վարդան Պողոսյանը նախ նշեց, որ նոր նախագծով իշխանությունները վերարտադրման հարց չեն լուծում, այլապես կգնային Ռուսաստանի օրինակով` հիշեցնելով նաև Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ պառլամենտական համակարգի անցման դեպքում ինքը չի հավակնելու ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ ՀՀ նախագահի պաշտոններին:
Քաղաքական ինտրիգն ապահովեց Զարուհի Փոստանջյանը` հայտարարելով, թե ինչու Սերժ Սարգսյանը չի եկել նիստին որպես նախաձեռնության հեղինակ: «Հիմա դուք Սահմանադրությունը փոխում եք, որ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա պաշտոնավարելու: Բա դուք չհարցրեցի՞ք իրեն՝ ախր հանրությունը ձեզ չի հավատա, որովհետև բազմիցս խաբել եք: Եվ հետո, դուք ինքներդ հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանին, որ նա չի ցանկանալու նորից պաշտոնավարել: Երկու անգամ այդ անձը այս Սահմանադրության վրա երդվել է, բայց բազմիցս ոտնահարել է Սահմանադրությունը: Նա ինքն է խախտում Սահմանադրությունը, բա նրան չհարցրի՞ք՝ երկու անգամ խաբել եք մեզ, որ հայտարարություն եք անում, արդյո՞ք ժողովուրդը ձեզ կհավատա՞, պարզ չէ՞, որ դուք վերարտադրվելու համար եք դա անում: Այդ Սերժ Սարգսյանը, որ ուզում է փոխել մոդելը, ինքը Ջորջ Վաշինգտո՞նն է, ո՞վ է»,- հայտարարեց պատգամավորը: Նախագահի ներկայացուցիչը բնականաբար չպատասխանեց` շեշտելով, որ քաղաքական դիտարկումներին չի անդրադառնալու:
«Դուք խոսում եք ՀՀԿ-ից, մի հատ հլը «Ժառանգությանը» նայեք»,- Փոստանջյանին հեգնեց նիստը նախագահող ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ


Դիտվել է՝ 1734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ