ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Բաց նամակ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ պարոն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Բաց նամակ ՀՀ սահմանադրական փոփոխությունների  հանձնաժողովի նախագահ  պարոն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
11.09.2015 | 11:29

Հարգելի պարոն Հարությունյան, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ժամանակին մեր պետական այրերի թույլ տված մի, մեղմ ասած, բացթողման, թե վրիպման վրա։ Հակված եմ այն այդպես կոչելու, քանզի ծանր կլիներ հավատալ, որ մեր պետական այրերը միտումնավոր, առանց ժողովրդի կամքը հարցնելու, ինքնակամ հայոց զինանշանից դեն նետեցին Արարատ լեռան բնապատկերը։ Բոլորիս էլ լավ հայտնի ու հասկանալի է, որ Արարատ լեռն իր անվամբ, իր տեսքով հայերիս համար խորհրդանշական իմաստ ունի, և բազում ազգային խորհրդանիշներից բացի, մեզ իր տեսքով հիշեցնում է նաև Արևմտյան Հայաստանն ու ասոցացվում այնտեղ տեղի ունեցածի՝ հայրենազրկման ու արյունոտ բռնագաղթի հետ։ Սա հենց այն է, որի մասին ասում ենք. «Հիշում ենք ու պահանջում»։
Այժմ հետևյալի մասին։ ՀՀ Սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է. «ՀՀ զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված է Արարատ լեռը»։ Բայց այդպե՞ս է որ, արդյոք մեր զինանշանի վրա կա՞ Մասիսի պատշաճ պատկերը։ Ամեն մեկս ձեռքը վերցնելով զինանշանը՝ կարող է համոզվել պարզագույն և բացահայտ ճշմարտության մեջ։ Այն է՝ զինանշանի արտաքին տեսքը ո՛չ մեզ, ո՛չ էլ մանավանդ օտարներին ոչնչով չի հիշեցնում Արևմտյան Հայաստանի մասին։ Այս դեպքում է ասվում. «Անունը կա, ամանում չկա»։
Հարգելի պարոն Հարությունյան, ի՞նչ է սա, անփութությո՞ւն, թե՞ պարզ ստախոսություն, որն այլ բան չէ, եթե ոչ ստորություն, իսկ եթե դա արվում է պետական մակարդակով, չենք երկնչի այն պետության կողմից խաբեություն կոչելուց։ Իսկ գուցե մեր նկարիչնե՞րը ճիշտ չեն վերարտադրել Արարատի պատկերը։ Այդ դեպքում սխալն ուղղելու ճիշտ ժամանակն է։ Այսօր, երբ ընթանում են սահմանադրական փոփոխությունների լայնածավալ քննարկումներ, պատշաճ կլիներ փոփոխություններ կատարել նաև զինանշանում՝ դրան վերադարձնելով երբեմնի տեսքը՝ երկու Մասիսների բնական պատկերով։
Վստահ եմ, որ իմ առաջարկ-դիտողությունը, որին, ի դեպ, բազմիցս արձագանքել է նաև մեր մամուլը, կարժանանա ուշադրության և իրապես կարտացոլվի բարեփոխված Սահմանադրության մեջ։
Եթե, այնուամենայնիվ, նպատակահարմար չհամարեք Արարատի բնապատկերը վերադարձնել իր նախկին տեղը, ապա բարոյական կլինի Սահմանադրությունից դեն նետել վերոնշյալ սահմանումը՝ «ՀՀ զինանշանի կենտրոնում (իբր) վահանի վրա պատկերված է Արարատ լեռը»։ Բարոյական չէ ժողովրդին ծաղրել, քանի որ իրեն հարգող որևէ հայորդի, ինչպես նաև Դուք և հանձնաժողովի անդամները, զինանշանում չեք կարող տեսնել Արարատի բնապատկերը։


Հույսով, հարգանքով և պատասխանի ակնկալիքներով՝
Էֆրիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Իրավաբան

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ