ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հոսանքի թանկացմանը ձգտող Բուլղարիան հետևում է հայաստանյան դեպքերին

Հոսանքի թանկացմանը ձգտող Բուլղարիան հետևում է հայաստանյան դեպքերին
27.06.2015 | 01:25

«Ո՜չ թալանին», այսպես է կոչվում Հայաստանում ամենաերիտասարդ քաղաքացիական շարժումը, որն արդեն մի քանի օր է Բաղրամյան պողոտայում նստացույց է անում՝ ի նշան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի՝ գրում է Der Standard ավստրիական պարբերականը՝ անդրադառնալով Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծայր առած բողոքի ակցիային։
Առաջին օրը ոստիկանների կիրառած բռնությունից հետո արդեն 2 օր է, ինչ ակցիան խաղաղ է ընթանում։ Ակցիայի մասնակիցների թիվը գնալով աճում է՝ հասնելով մի քանի հազարի։ «Ոչ մի քաղաքականություն։ Սա զուտ քաղաքացիական շարժում է»,- մեջբերում է թերթը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արման Դանիելյանի խոսքը։ «Սա շատ հետաքրքիր երևույթ է։ Մենք շատ քաղաքական շարժումներ ունենք, որոնց ամրապնդման փորձերը ձախողվել են, իսկ քաղաքացիների կազմակերպած բողոքի ցույցերը որպես կանոն հաջողություն են ունենում»,- ասում է նա։ Թերթը հիշեցնում է, որ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկություն ՀԷՑ-ը 16 տոկոսով բարձրացրել է էլեկտրաէներգիայի սակագինը, ինչն էլ առաջ է բերել քաղաքացիների զայրույթը։
Պարբերականը նշում է, որ Հայաստանում բազմահազարանոց ցույցեր էլի են եղել և օրինակ է բերում 2008 թ. նախագահական ընտրություններից ու 2013 թ. Սերժ Սարգսյանի վերընտրվելուց հետո ծայր առած բողոքի ցույցերը։
«Սակայն ուսանողներն ավելի մեծ հաջողություն են ունենում, քան քաղաքական գործիչները։ 2 տարի առաջ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ցույցի դուրս եկած երիտասարդները ի վերջո հասան իրենց նպատակին»,- գրում է թերթը։
Եզրափակելով հոդվածը՝ Der Standaerd-ը նշում է, որ Հայաստանում կատարվող իրադարձություններին հատկապես ուշադիր են հետևում Բուլղարիայում, որտեղ կառավարությունը այս ուրբաթ պետք է որոշում կայացնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ «Աչքի առաջ ունենալով Հայաստանում նման որոշման հետևանքով ծագած բողոքը՝ Բուլղարիայի կառավարությունը ուշադիր հետևում է հայաստանյան զարգացումներին»,- եզրափակում է թերթը։

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ