ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Արտասահմանյան ԶԼՄ-ների արձագանքը երևանյան բռնություններին

Արտասահմանյան ԶԼՄ-ների արձագանքը երևանյան բռնություններին
26.06.2015 | 12:14

The Washington Post-ը գրում է, որ «մոտ 5000 ցուցարարներ երկուշաբթի քայլել են դեպի նախագահական նստավայր, սակայն կանգնեցվել են ոստիկանական ջոկատների ու նրանց օժանդակության եկած ջրցան մեքենաների կողմից։ Ցուցարարներն այնուհետև նստել են ճանապարհին՝ արգելափակելով երթևեկությունը։ Ոստիկանությունը ցույցը ցրելու նախազգուշացում է արել։ Ցուցարարները պահանջում են, որպեսզի կառավարությունը վերանայի որոշումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ»։
Associated Press-ը գրում է, որ ոստիկանությունը ցրել է մի քանի հարյուր ցուցարարների, ովքեր արգելափակել էին կենտրոնական պողոտան՝ որպես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ իրենց բողոքի մաս։
Գործակալությունը նշում է, որ «դեպի ծով ելք չունեցող երկրի տնտեսությունը կաղում է ԼՂ հակամարտության և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանների տևական շրջափակման պատճառով»։
«Բողոքի ցույցի հիմքում, որը կազմակերպվել էր անկուսակցական երիտասարդ ակտիվիստների կողմից, ընկած է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անցած շաբաթվա որոշումը՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին»,- գրում է Reuters գործակալությունը։
Աճը հաջորդել է էլեկտրաէներգիա բաշխող ընկերության՝ «Ինտեր ՌԱՕ» ռուսական էներգետիկ ընկերության դուստր ձեռնարկություն «Հայաստանի էլեկտրական ցանցերի» խնդրանքին, որին նախորդել է հայկական արժույթի՝ դրամի անկումը։ Հայկական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ երկուշաբթի եղել է 473 դրամ, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում՝ 407 դրամ։
Հայաստանը մեծապես տուժել է Ռուսաստանի տնտեսական անկումից, որը հարվածել է արտահանմանը և այնտեղ աշխատող հայերի կողմից արվող դրամական փոխանցումներին։ Reuters-ը հայտնում է ջրցան մեքենաներով ցուցարարներին ցրելու, ձերբակալությունների և տուժածներին շտապօգնության մեքենաներով հոսպիտալացնելու մասին։
TASS գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և տեղեկատվության բաժնի պետ Արմեն Մալխասյանին՝ հայտնում է 237 ձերբակալածի, 18 վիրավորի մասին։ Նշվում է նաև 11 վիրավոր ոստիկանների մասին։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը ակցիայի մասնակիցներից առգրավել է դանակներ, կռփազենքեր (կաստետներ), մահակներ, մետաղական ձողեր։

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ