ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Սերյոժա Ավետիսյանը փորձել է դիմադրել. Ավարտվել են գործով փորձաքննությունները

Սերյոժա Ավետիսյանը փորձել է դիմադրել. Ավարտվել են գործով փորձաքննությունները
15.05.2015 | 11:51

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ավարտված դատաբժշկական և գենետիկ փորձաքննությունները տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներին թույլ են տալիս ասել, որ ընտանիքի հայրը փորձել է դիմադրել՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանների հարսը՝ 24-ամյա Արաքսյա Պողոսյանը` փորձելով պաշտպանել գրկում գտնվող 6 ամսական որդուն։ Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց փորձաքննության մանրամասները։
«Ինքնաձիգի փողի վրա հայտնաբերվել է Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ն, որ նշանակում է, որ նա փողից հասցրել է բռնել։ Բացի այդ՝ խզակոթի վրա ևս հայտնաբերվեց նրա ԴՆԹ-ն, ինչը, որ թույլ է տալիս ենթադրել, որ կրակող անձը փորձել է խզակոթով հարվածել։ Եվ հարվածել է նրան, որովհետև քերծվածքներ կային նրա վրա, որոնք արդեն, մեր պատկերացմամբ, պատճառվել են հենց խզակոթով։ Ակնհայտ երևում է դատաբժշկական եզրակացությամբ, որ պապիկը փորձել է պայքարել»,- ասաց փաստաբանը։
Ընտանիքի դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, չի էլ հասցրել շարժվել։ Երկու կրակոցն էլ արձակվել է գլխին։ Ընտանիքի մյուս անդամները, ըստ փորձաքննության արդյունքների, արթնացել, սակայն չեն հասցրել վեր կենալ անկողնուց։ Կատարված փորձաքննությունները իրավահաջորդի ներկայացուցիչներին թույլ են տալիս հայտարարել, որ Ավետիսյանների վրա կրակ է բացել այս գործով միակ մեղադրյալ, Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Փաստաբաններն ընդգծում են, որ այս փորձաքննություններով չի բացառվում վարկածը, թե նա կարող էր միայնակ չլիներ Ավետիսյանների տանը։
«Մենք ունենք կոնկրետ զենք, զենքի վրա հայտնաբերված Պերմյակովի ԴՆԹ-ն։ Զենքի միջոցով կատարվել է գործողություն, մասնավորապես, Սերյոժա Ավետիսյանին դրանով հարվածներ է հասցվել, նաև հնարավոր պայքարի մասին վկայող հանգամանք կա։ Մենք ունենք սվին դանակ, որով կատարված գործողության փաստը հաստատված է։ Դրանք մեզ հուշում են, որ կոնկրետ այդ գործողությունները կատարվել են Վալերի Պերմյակովի կողմից»,- ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները պնդում են՝ ժամանակն է, որ հայ և ռուս իրավապահների կողմից առանձին-առանձին քննվող գործերը միացվեն։ Նրանք ասում են, որ առանց դրա հնարավոր չէ օբյեկտիվ քննություն իրականացնել և բացահայտել ողջ եղելությունը։ Լուսինե Սահակյանն ասում է՝ մինչև հիմա հայտնի չէ ողջ ընտանիքի սպանդի դրդապատճառը, ինչո՞ւ է մեղադրյալը նման քայլի գնացել։ Հայկական և ռուսական կողմերը դեռ քննարկում են ռուս իրավապահների վարույթում գտնվող գործը հայկական կողմին հանձնելու հարցը։

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ