«Վալերի Պերմյակովի գործով հետաքննությունը մոտենում է իր ավարտին: Կարծում եմ՝ դատարանը արդար պատիժ կսահմանի նրա համար»։ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողներին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ հավելելով, որ այդ ստահակին պետք է դատել օրենքի ողջ խստությամբ։ Հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմը չի զբաղվում այդ գործով, նա կարճ պատասխանեց, որ հայ և ռուս իրավապահները միասին են աշխատում գործի լիարժեք բացահայտման ուղղությամբ։ «Քննչական մարմինը միասնական է, երկու կողմերի մասնագետներն էլ աշխատում են»,- եզրափակեց նա: